Ներքին 3 տարի առաջ - 15:10 20-07-2022

Շիրակի մարզպետը Հայկաձոր բնակավայրում մասնակցել է նորակառույց սպանդանոցի բացման արարողությունը

Շիրակի մարզպետարանից հայտնում են՝ Անի համայնքի Հայկաձոր բնակավայրում այսօր տեղի է ունեցել նորակառույց «Բոմ» ՍՊԸ սպանդանոցի բացման արարողությունը, որին ներկա են եղել մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։

Խոսելով մարզում սպանդանոցների կարևորության մասին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ սա Անիի տարածաշրջանում երկրորդ նորակառույց սպանդանոցն է՝ Ձորակապից հետո, որի շահագործումով տարածաշրջանի կարիքները կարելի է համարել փակված․

«Կառավարության խոստմանը համաձայն՝ մենք կարողանում ենք գործընթացին քաղաքակիրթ ընթացք տալ։ Կարևորում եմ նման ձեռնարկները, հատկապես, փոքր բնակավայրերում, քանի որ այն տնտեսական աշխուժություն է հաղորդում: Հայկաձորի օրինակով ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ առավել կարևոր է ուշադրություն դարձնել մարզի այն համայնքներին, որոնք դրա կարիքն ունեն, և որ պետություն-համայնք և մասնավոր կառույց համագործակցությունը միշտ էլ արդյունավետ է»։

Անդրադառնալով պետական ծրագրերով սպանդանոցների կառուցման առաջնահերթությանը՝ մարզպետն ընդգծել է, որ մասնավորը պետության հետ համատեղ ջանքերով փորձել է ձեռնարկն ի մի բերել, և որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ հետևողական աշխատանքների արդյունքում, սահմանված չափորոշիչներին համապատասխան, ևս մեկ սպանդանոց է գործելու տարածաշրջանում, ինչը կանխարգելելու է շուկայում անառողջ մսամթերքի առկայությունը։

«Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիան» ներդրողին պետական աջակցությամբ առավել շահավետ պայմաններով վարկ է տրամադրել։

Պատասխանատուներին է ներկայացվել սպանդանոցի տեխնիկական զինվածությունը, աշխատանքային պայմանները, հզորությունը։Սպանդանոցն ունի երկու հոսքագիծ, օրական 12 խոշոր և 30 մանր եղջերավոր անասունի մորթ կկարողանա իրականացնել, առկա են բոլոր անհրաժեշտ սառնարանային սարքավորումները մսի պահպանության համար, ինչպես նաև կգործի նորագույն սարքերով վերազինված լաբորատորիան։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին