Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:02 29-04-2022

Մարդկանց գողանալը Նիկոլի օրոք բռնություն չէ. «Ազատագրական» շարժման անդամները շարունակում են բողոքի ակցիան

«Ազատագրական շարժման» անդամներն արդեն չորրորդ օրն է՝ բողոքի ակցիա են իրականացնում հանրապետության հրապարակում։ Շարժման անդամներից Վահագն Չախալյանը, Արա Զոհրաբյանը, Վազգեն Պետրոսյանը և Նաիրի Հոխիկյանն իրենց ելույթներում խոսեցին մի քանի օր տեղի ունեցած ակցիայից։

Շարժման անդամ Արա Զոհրաբյանի խոսքով՝ արդեն երրորդ անգամ է՝ ինչ բերման են ենթարկում Վահագն Չախալյանին՝ այս անգամ պարզապես ոչինչ չանելու համար։

«Սա աննախադեպ երևույթ է, երբ մարդուն բերման են ենթարկում որևէ գործողություն չանելու համար։ Փաստորեն, Նիկոլի իշխանության օրոք մարդ գողանալը բռնություն չի»։

Շարժման անդամ, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Վազգեն Պետրոսյանն ասաց, որ այս իշխանությունը երկար կյանք ունենալ չի՛ կարող, եթե համախմբվենք մեկ գաղափարի շուրջ։

Հիշեցնենք, որ առավոտյան շարժման անդամները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը