Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 10:22 29-04-2022

Քայլում են և քայլելու են նրանք, ովքեր նայում են դեռ

Հայաստանի չորս կողմերից, խորհրդանշական չորս կետերից, որոնք Նիկոլը պատրաստվում է հանձնել թշնամուն Արցախի հետ, այդ դավաճանությունը չհանդուրժողները քայլում են Երևան՝ պահանջելով վարչապետ կոչվածի և իր իշխանական թիմի հրաժարականը, հեռանալը, կորսվելը մեր իրականությունից: Դժվար է հիշել պատմության մեջ մի այնպիսի ժամանակահատված, որ Հայաստանի համար պատասխանատուներն այդքան գետնաքարշ լինեին թշնամու առաջ, այդքան հպատակ ու ծառայելու պատրաստ լինեին և գործեին ոչ թե իրենց տեղում, այլ թշնամու փոխարեն, ոչ թե հանուն Հայաստանի պետականության ու ազգային շահի, այլ դրա դեմ, ուղղակի, անթաքույց, ճակատային, որքան այս նորելուկներն են: Սրանք ոչ թե իրենց իշխանությունը ծառայեցնում են հայի ու հայկականության անվտանգությանը, այլ հայն ու հայկականությունը ցմրուր զոհաբերում են հանուն իրենց իշխանության:
Այս ամենն արդեն հստակ գիտակցում է մեր ժողովուրդը, որ որևէ կերպ չի կարող հաշտվել, հարմարվել նման իրականության հետ, Հայաստանի հեղափոխական իշխանությունների առաջարկած և առաջնորդող ապագայի՝ չապագայի հետ: Եվ քայլում են մարդիկ, որ սովորական ու առօրյա քայլել չէ, այլ ընդվզման ու կուլ չգնալու քայլերթ: Քայլում են մարզերից դեպի Երևան, և քայլում են Երևանում Արցախի ու Հայաստանի դրոշներով, որ նշանակում է տեր ենք և չենք կորցնելու: Քայլում են փողոցներով, հավաքվում հրապարակներում՝ երթ ու հանրահավաք, և վանկարկում՝ առանց թուրքի Հա-յաս-տան, առանց Նիկոլ Հա-յաս-տան: Այդ մարդիկ քայլում են իրենց վանկարկումներն իրականություն դարձնելու վճռականությամբ՝ պետական խորհրդանիշներով, հանուն պետականության Արցախի և Հայաստանի:
Քայլում են ու չեն կարողանում հասկանալ, մինչև վերջ ըմբռնել, թե այդ ի՞նչ ձեռք էր, որ կարողացավ ավերել ու արյունել, մղձավանջ դարձնել կյանքն ու իրականությունը, ժամանակն ու պատմությունը, ամենը, որ ունեինք և մերը չէ, հարամված է ու շանունակվում է հարամվել՝ շպրտված շան առաջ: Մի ամբողջ պատմական ժամանակաշրջան է հօդս ցնդում, սխալ հանվում, ջնջվում և ոչինչ չի գրվում: Հաղթանակը՝ պարտություն, ազատագրածը՝ հանձնած, պետությունը՝ անպետականություն, հպարտությունը՝ ծնկած, արժանապատվությունը՝ նվաստացած: Քայլում են, և քայլելու են նրանք, ովքեր նայում են դեռ, որովհետև այլընտրանք չկա: Չեն հասկանում, թե ինչպես պատահեց:
Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով