Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:54 09-10-2023

Երբ նայում ես մեր դեսպանների ցանկ, հասկանում ես, որ նրանք լավագույն դեպքում կարող են քաղաքային գիդ աշխատել

Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության խայտառակ վիճակն իր կառավարման, դիվանագիտական ունակությունների իսպառ բացակայության հետևանքն է։

Հայաստանի արտաքին քաղաքականությունը սահմանափակվում է հանդիպումներով, ելույթներով, այնինչ անհրաժեշտ է ամենօրյա դիվանագիտական աշխատանք, ինչն անում են բոլոր նորմալ երկրները։

Սակայն, երբ նայում ես մեր դեսպանների ցանկն առաջին հերթին մեզ համար ռազմավարական կարևորություն ունեցող երկրներում, հասկանում ես, որ նրանք լավագույն դեպքում կարող են քաղաքային գիդ աշխատել։

Դիվանագիտական կորպուսն անհրաժեշտ է համալրել ոչ միայն հմուտ դիվանագետներով, այլ նաև` այդ երկրներում ազդեցություն ունեցող մարդկանցով, որոնց վստահաբար կարելի է գտնել հենց սփյուռքում։

Փոփոխվող աշխարհում Հայաստանը շարունակում է մոլորվածի պես իր տեղը փնտրել՝ չունենալով որևէ ռազմավարություն»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
23:22 Ձյան շերտում արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ