Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:35 27-04-2022

Մայիսի 1-ից փոփոխություն է կատարվելու ապրանքային հայտարարագրերի ներկայացման կարգում

Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման և գործընթացների կանոնակարգման նպատակով վերանայվել են մաքսային արժեքի մեծության և մաքսային արժեքի որոշման մեթոդների հայտարարագրման ընթացակարգերը:

Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները, մաքսային արժեքի որոշման մեթոդների ընտրության հերթականությունը ճիշտ կիրառելու նպատակով, ապրանքային հայտարարագրերը պետք է ներկայացնեն trade.gov.am-ի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգում:

Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է հայտարարագրերը ներկայացնել մաքսային արժեքի որոշման գործարքի արժեքի (1 մեթոդ) մեթոդով, իսկ 1-ից տարբերվող մեթոդով ներկայացնելու պարագայում՝ տրամադրել հիմքեր, թե ինչ տեղեկատվության հիման վրա է իրականացվել հայտարարագրումը: Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ հայտարարագրվող տեղեկատվությունը պետք է լինի հավաստի, ունենա փաստաթղթային հիմնավորում, սակայն հիմնավորող փաստաթղթերը մաքսային մարմիններին հարկ կլինի ներկայացնել միայն այն դեպքում, երբ ավտոմատ ռիսկերի կառավարման համակարգով հայտարարագիրը կորակվի որպես ռիսկային (ընտրվի «դեղին» կամ «կարմիր» ընթացակարգ): Այս պարագայում հայտարարատուն մաքսային մարմիններին պետք է ներկայացնի առնվազն հետևյալ փաստաթղթերը.

Հաշիվ-ապրանքագիր(invoice)

Ներմուծվող ապրանքների դիմաց վճարման մասին փաստաթղթեր (եթե այն հետաձգված չէ)

Վճարման հետաձգման դեպքում՝ հետաձգումը հիմնավորող փաստաթուղթ։

Կարևոր է հիշել, որ ապրանքների հայտարարագրում մաքսային արժեքին առնչվող բոլոր տեղեկությունները պետք է ունենան փաստաթղթային հավաստում, որոնք հետագայում կարող են պահանջվել մաքսային մարմինների կողմից:

Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ մաքսային արժեքի որոշման գործարքի արժեքի 1-ին մեթոդից տարբերվող այլ մեթոդների ընտրության դեպքում հայտարարատուն պետք է մաքսային մարմին ներկայացնի այն տեղեկությունները և փաստաթղթերը, որոնց հիման վրա ներկայացվել է մաքսային արժեքի որոշման մեթոդը և մաքսային արժեքի մեծությունը։

Օրինակ, մաքսային արժեքի որոշման 2-րդ մեթոդը ընտրելու պարագայում՝ հայտարարատուն պարտավոր է (համաձայն ԵՏՀ 257 որոշման) հայտարարագրի 44-րդ՝ «Լրացուցիչ տեղեկատվությունը/Ներկայացված փաստաթղթերը» դաշտում լրացնել նախորդ հայտարարագրի համարը, որի հիման վրա որոշվել է մաքսային արժեքի 2-րդ մեթոդը, իսկ մաքսային արժեքի որոշման 3-րդ, 4-րդ և 6-րդ մեթոդները ընտրելու պարագայում՝ հայտարարատուն պետք է (ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 106-րդ հոդվածի 1 կետի 4 և 9 ենթակետերի և 108 հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի համաձայն) ապրանքային հայտարարագրի 44-րդ դաշտում նշի այն տեղեկությունները և փաստաթղթերը, որոնց հիման վրա որոշվել է մաքսային արժեքի մեծությունը և մեթոդը։

Այն հայտարարագրերը, որոնք ռիսկերի կառավարման համակարգի միջոցով կստանան «դեղին» կամ «կարմիր» ուղի միջերեսային արտացոլում, ապա հայտարարատուն պետք է ներկայանա մաքսային մարմին և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնի մաքսային հսկողության: Հետագայում, ծրագրային որոշակի կարգավորումներից հետո, հայտարարատուն կարող է փաստաթղթերն ամբողջությամբ նաև ներկայացնել առցանց:

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի արժեքի մեթոդով (մեթոդ 1) որոշելու նպատակով մաքսային հսկողության ընթացքում, ներկայացված տեղեկատվության արժանահավատության ստուգման համար, մաքսային մարմինները հայտարարատուներից կարող են պահանջել գործարքի արժեքը հիմնավորող հավելյալ փաստաթղթեր: Հակառակ դեպքում՝ առաջարկվում է այլ մեթոդների ընտրություն, ըստ հերթականության՝ նախորդը բացառելու սկզբունքով։

Ի դեպ, չի բացառվում, որ հայտարարատուի կողմից գործարքի գնի մեթոդից այլ մեթոդի ընտրության և հայտարարագրման դեպքում, հայտարարատուի ներկայացրած տեղեկատվությունը մի շարք օբյեկտիվ պատճառներով կարող է հիմք չընդունվել մաքսային մարմինների կողմից (քանի որ հայտարարատուն չի տիրապետում հայտարարագրված տեղեկատվությունների ընդհանուր շտեմարանին և հիմնականում չի կարող առանց մաքսային մարմիններ հետ խորհրդակցության տիրապետել դիտարկվող ժամանակահատվածում մաքսային մարմինների կողմից ընդունված նույնական կամ համանման ապրանքների արժեքների մեծություններին և այդ մաքսային արժեքները ներկայացնող փաստաթղթերին): Նման դեպքերից խուսափելու համար, ՊԵԿ-ը տնտեսվարողներին հորդորում է մաքսային արժեքի գործարքի գնի մեթոդով հայտարարագրելու դեպքում չներկայացնել սխալ, թերի կամ չճշգրտված տեղեկություններ։ Հակառակ դեպքում՝ հայտարարագիրը ենթակա կլինի լրացուցիչ ճշգրտման, ինչը հայտարարատուից կպահանջի հավելյալ ժամանակ և ֆինանսական ռեսուրս: Իսկ ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու պարագայում՝ էապես կհեշտացվի ապրանքների հայտարարագրման գործընթացը և տնտեսվարողը զերծ կմնա տարատեսակ անհարմարություններից:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան