Միտք 4 տարի առաջ - 14:27 26-04-2022

Ընդունող չկա՝ հրաժարվող չի լինի. անուն չե՞ն տվել

Խորհրդարանական ընդդիմությունը հակակառավարական բողոքի ցույցեր է կազմակերպում Երևանում և մարզերում։ Փողոցային ցույցերը նման են 2018-ի իշխանափոխությանը նախորդած ցույցերին։ Ցուցարարները հավանաբար ակնկալում են, որ Փաշինյանը հրաժարական կտա և կասի՝ «... ճիշտ էր, ես սխալվեցի»։

Եթե ցուցարարն ուզում է այս տողը կարդալ, ապա պիտի ունենա վարչապետի ժողովրդական թեկնածու։ Սա իշխանափոխության անհրաժեշտ-սուբյեկտիվ պայմանն է։ Եթե «... ճիշտ էր, ես սխալվեցի» տողում բազմակետեր են, ապա ոչ ոք չի քննարկի իշխանափոխության թեման, քանի որ հայտնի չէ, թե ով է Փաշինյանից ընդունելու իշխանությունը և ինչ պայմաններով։ Մասնավորապես՝ ո՞վ է ստորագրելու հերթական հայ-ռուսական հայտարարությունները, ո՞վ է պարտավորվելու անշեղորեն իրականացնել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը, ո՞վ է խոսելու Ֆրանսիայի նախագահի, ԱՄՆ պետքարտուղարի, Շարլ Միշելի, ՌԴ նախագահի հետ։ Պարզ ասած՝ իշխանափոխության սուբյեկտիվ գործոնը չկա։

Օբյեկտիվ անհրաժեշտ-պայմանների մասին կա 2 ենթադրություն։ Առաջինն այն է, որ Փաշինյանը հայտնվել է շատ ծանր իրավիճակում, չի կարողանում շարունակել ղեկավարել իշխանությունը, ուզում է րոպե առաջ լքել վարչապետի պաշտոնը, սակայն բազմաթիվ հանգամանքներ և պայմանավորվածություններ թույլ չեն տալիս։ Ուստի խնդրել է ընդդիմադիր ուժերին, որ բողոքի ցույցեր կազմակերպեն, որպեսզի ցույցերի ճնշման առիթով հեռանա պաշտոնից։ Այս ենթադրության համար հիմք է Փաշինյանի խոստովանությունը, թե բազմիցս չի կողմնորոշվել՝ ինչպես վարվել իշխանության հետ։ Սակայն քանի դեռ ընդդիմադիրները չեն որոշել, թե ով է ընդունելու իշխանությունը, այս ենթադրության հաջողությունը կասկածի տակ է։

Հաշվի առնելով, որ 2018-ի իշխանափոխությունը կազմակերպվել է Ռուսաստանի ինտենսիվ մասնակցությամբ, ապա ենթադրելի է, որ այս անգամ ևս ՌԴ-ն է կազմակերպում, քանի որ կարծում է, թե ՀՀ ներկայիս կառավարությունը Բրյուսելում և Վիեննայում բանակցություններ վարելիս ոտնահարում է կամ կարող է ոտնահարել ռուսական շահերը։ Հետևաբար ՌԴ-ն, օգտվելով ժողովրդական համընդհանուր դժգոհությունից, ընդդիմադիրների, իր գործակալների, ազդեցության գործակալների ուժերով կազմակերպում է իշխանափոխություն, որ նորը ավելի ջերմեռանդ սպասարկի ռուսական շահերը, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական բանակցությունները վարի և խաղաղության պայմանագրերը ստորագրի ռուսական շահերի տիրույթում։ Այս ենթադրությամբ է բացատրվում նաև այն, որ իշխանությունն ընդունող վարչապետի թեկնածուի անունը չկա։ Կրեմլից անուն չե՞ն տվել։

Ամենից շատ դիտված

21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը
18:56 Ջորջ Քլունին նոր բիզնես է սկսում Ֆրանսիայում․ 65-ամյա դերասանը իտալական ռեստորան կբացի
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
20:24 Ավելի քան 100 կոնգրեսական կոչ է արել Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը