Արտաքին 4 տարի առաջ - 13:57 24-04-2022

Եգիպտական թերթի գլխավոր խմբագիրն ընդգծում է՝ բոլորը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը մարդկության ապագան պաշտպանելու համար

Եգիպտական «Վիտո» թերթի և կայքի գլխավոր խմբագիր Էսսամ Քամիլն ընդգծում է, որ բոլորը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը հանուն նրա, որպեսզի պաշտպանեն մարդկության ապագան։ Էսսամ Քամիլն այս մասին ասել է տեսաուղերձում։

«Եթե մենք ուզում ենք պաշտպանել մարդկության ապագան, պետք է բացահայտենք անցյալը և ընդունենք նրա հանցանքները, պետք է փակենք մեր աչքերն ու պատկերացնենք հարյուր հազարավոր այս մարդկանց, քաղաքացիական անձանց, որոնք վտարվել են իրենց գյուղերից, իրենց փողոցներից, իրենց թաղամասերից, իրենց երկրի սահմաններից, իրենց ագարակներից ու գործարաններից, և պատկերացնենք՝ ինչպես են նրանք սպանվել և խաչվել, ինչպես ողջ-ողջ թաղվեցին, ինչպես հայերի դեմ իրականացված թուրքական ջարդերի զոհերի թիվը հասավ ավելի քան մեկուկես միլիոնի։ Մենք պետք է ճանաչենք ցեղասպանությունը և դրդենք բոլորին ճանաչել այն, ոչ թե վրեժ լուծելով որևէ մեկից, այլ հանուն նրա, որպեսզի պաշտպանենք մեր մարդկության ապագան»,- ասվում է նրա ուղերձում:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ