Վարդանիձոր գյուղի մերձակա սարալանջին՝ առվակի մեջ, ապրիլի 22-ին հայտնաբերվել են մարդու մասունքներ ու քրքրված հագուստ:
Ինչպես տեղեկացնում ՀՀ ոստիկանությունից, Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի և մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը անցած տարվա օգոստոսի 22-ից ոստիկանության Մեղրու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող Լյուդվիգ Սարգսյանի մասունքներն են։
Ըստ աղբյուրի՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: