Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:11 20-04-2024

Ջրվեժի ձորում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդու հոշոտված մարմինը. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Նուբարաշեն ավտոճանապարհին՝ Ջրվեժի ձորում, տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում՝ ծառի տակ, հայտնաբերել են Երևանում հաշվառված 56-ամյա Արթուր Մակաչյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմինը եղել է նեխած և կենդանիների կողմից հոշոտված։

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մակաչյանը այս տարվա փետրվարի 22-ից որպես անհետ կորած որոնվում էր ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում