Մամուլ 4 տարի առաջ - 08:16 23-04-2022

Երեք լիդեր՝ մեկ վայրում․Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Ավանդական դարձած ջահերով երթին, որն ամեն տարի կազմակերպում է դաշնակցական երիտթեւը, այս տարի կմասնակցեն նաեւ երկրորդ եւ երրորդ նախագահները` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Երթը տեղի կունենա այսօր` ապրիլի 23-ին, մեկնարկը կտրվի Հանրապետության հրապարակից։ Նախօրեին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում մասնակցել-չմասնակցելու հարցը եւս եղել է օրակարգում, եւ հօգուտ մասնակցելու է որոշում կայացվել։

Ավելին, Սերժ Սարգսյանը հանձնարարել է, որ հնարավորինս տպավորիչ ներկայություն ապահովեն` հանդիսավոր կերպով ՀՀԿ-ն՝ Ազատիչի գլխավորությամբ, երթով կմիանա հրապարակի ժողովրդին։ Քոչարյանի մասնակցության մասին, հիշեցնենք, նախօրեին հայտնել էին նրա գրասենյակից, իսկ Արթուր Վանեցյանը մեր լրագրողի հարցին ի պատասխան նշել է, որ ինքը եւս մասնակցելու է։

Մեզ ասացին նաեւ, որ բուռն դեպքերը ծավալվելու են ապրիլի 25-ից, ՀՀԿ-ն նույնպես ակտիվ փողոցային պայքար է սկսելու: «Մարզային կառույցներին հրահանգ է տրվել՝ տեղերում ակտիվ աշխատեն մարդկանց հետ` ինչպես իրավիճակը ներկայացնեն, այնպես էլ մշտական կապ պահեն»,- ասաց մեր աղբյուրը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ