Ներքին 4 տարի առաջ - 21:55 22-04-2022

Ալիև՛, սթրվիր նստիր տեղդ. քեզ պարտվել է մի ողորմելի, անողնաշար թափթփուկ. Ավետիք Չալաբյան

Ազատության հրապարակում շարունակվում է ընդդիմության բողոքի ակցիան։ «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանն Oragir.news-ի հարցին՝ թե Ալիևին ասել է, որ եթե ՀՀ-ում ռևանշիստական ուժերը փորձեն գործընթացներ սկսեն, ապա ինքը կդադարի ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, արդյո՞ք դա նշանակում է, որ իշխանափոխությունից հետո Ադրբեջանը գնալու է նոր պատերազմի՝ պատասխանեց, որ Ալիևը երբեք ՀՀ տարածքային ամբողջականությունը չի ճանաչել։

«Նա անընդհատ մեզ պահանջներ է ներկայացնում՝ մասնավորապես նաև 44-օրյա պատերազմից հետո նա պնդում էր, որ Սյունիքը Ադրբեջանինն է, Սևանա լիճն իրենն է։ Հիմա ես ուզում եմ խոսքս ուղղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. Ալիև՛, սթրվիր նստիր տեղդ, քեզ պարտվել է մի ողորմելի, անողնաշար թափթփուկի»։

Մանրամասն՝ տեսանյութում։