Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:38 22-04-2022

Մեր տղաները իրենց տուն դառնալուց ուշացան հավերժ, դուք էլ ուշացեք 30 րոպե․ Կարին Տոնոյան

«Մենք մոտ 40 մետրանոց դրոշով կշարժվենք դեպի Ֆրանսիայի հրապարակ, շրջապատելով հրապարակը՝ մոմովառություն կիրականացնենք 30 րոպե, պաստառներով, որոնց վրա գրված են՝ «Մենք մեր զավակներին սպասում ենք արդեն 2 տարի», կկանգնեցնենք մեքենաների շարժը։ Մեր տղաները իրենց տուն դառնալուց ուշացան հավերժ, դուք էլ ուշացեք 30 րոպե՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, որպեսզի այդ մեքենաներով երթևեկողների 10 տոկոսը հասկանա, որ մարդիկ կան, որ ամեն ինչ են տվել Հանուն Արցախի, և Հայաստանի և իրենց պարտքն է դուրս գալ և այդ պայքարը շարունակել, ոչ մի գնով չի կարելի այդ տղաների պայքարը կիսատ թողնել, դա դավաճանություն է մեր տղաների հանդեպ»,- այս մասին Ազատության հրապարակում իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։

Տանոյանը նաև ասաց․ «Շատ շնորհակալություն, որ դու թույլ ես տալիս արցախցուն Արցախում ապրել, բայց չես ասում՝ որ երկրի դրոշի տակ․ Ադրբեջանի՞ կազմում, թե՞ Հայաստանի, թե անկախ Արցախի։ Դու ասում ես, որ դու կապահովես պայմաններ, որ արցախցին Արցախում հայ մնա։ Վա՜յ, շատ շնորհակալություն, որ թուրք չես դարձնում իրենց։ Այս բառակուտով նորից ժողովրդի աչքին թոզ ես փչում և հանգստացնում ժողովրդին։ Փաշինյանը չտեսնված ստախոս է, բայց նրա ոչ մի խոսքին այլևս չենք հավատում մենք։ Նիկո՛լ Փաշինյան, դու այլևս չես որոշելու Արցախի ճակատագիրը, դու այլևս ոչինչ չես որոշելու մեր երկրում։ Դա Հայաստանում գիտեն շատերը և կիմանան շուտով նաև դրսում, և ովքեր որ քեզ բերեցին, նրանք էլ կտանեն, իսկ թե ինչպես կտանեն, դա կարելի է միայն ենթադրել։ Մենք շատ կուզեինք, որ դու պատվարժան մահով չգնայիր, մահը քիչ է քեզ համար»,- ասաց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում