Արտաքին 4 տարի առաջ - 18:05 22-04-2022

Չինաստանի դատարանը ԱՄՆ քաղաքացուն դատապարտել է մահապատժի

Չինաստանի դատարանը ԱՄՆ քաղաքացուն դատապարտել է մահապատժի՝ կանխամտածված սպանության գործով։

Դատավճռի համաձայն՝ Լոս Անջելեսում ծնված անգլերենի ուսուցիչ Շադիդ Աբդուլմաթինը անցած տարի դանակով մի քանի անգամ հարվածել է 21-ամյա ընկերուհու դեմքին և պարանոցին, որի հետ նրանք ցանկանում էին քննարկել իրենց հարաբերություններում տարաձայնությունները:

Ամերիկացին ու Չինաստանի քաղաքացի հանդիսացող Չեն ազգանվամբ աղջիկը սկսել են հանդիպել 2019թ.: 2021 թվականի մայիսին Չենը ցանկացել է բաժանվել, բայց Աբդուլմաթինը չի համաձայնել և սպառնացել է նրան։ 2021 թվականի հունիսին զույգը հանդիպել է ավտոբուսի կանգառում։ Ամերիկացին հանդիպման է գնացել ծալովի դանակով, որով հարվածել է ընկերուհուն:

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հետևում է գործին, սակայն լրացուցիչ մեկնաբանություններ չի անի՝ ելնելով գաղտնիության նկատառումներից, գրում է Reuters-ը:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում