Ավելին 4 տարի առաջ - 20:12 08-07-2022

Պակիստանցուն մահապատժի են դատապարտել, քանի որ նա ասել է, որ հավատում է Քրիստոսին

Պակիստանում մեխանիկին մահապատժի են դատապարտել, քանի որ նա ասել է, որ հավատում է Հիսուս Քրիստոսին, գրում է Daily Mail-ը։

34-ամյա Աշֆաֆ Մասիհն աշխատել է իր արհեստանոցում, երբ նրան մոտեցել է մոտոցիկլետի սեփականատերը։ Վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո մոտոցիկլետի տերը հրաժարվել է վճարելուց։ Հաճախորդը վկայակոչել է այն փաստը, որ ինքը նվիրյալ մահմեդական է, ինչին մեխանիկը պատասխանել է, որ հավատում է Հիսուս Քրիստոսին, և մարդկանց կրոնական նախասիրություններն իրեն չեն հետաքրքրում։

Այն բանից հետո, երբ հաճախորդը բողոքել է ոստիկանություն, Մասիհին մեղադրել են Մուհամեդ մարգարեին վիրավորելու մեջ և ձերբակալել: Չնայած այն հանգամանքին, որ Աշֆաքն ունի կին և դուստր, դատարանը նրան մահապատժի է դատապարտել։

Մասիհի եղբայրն ասել է, որ ընտանիքը ցնցված է դատավճռից: Ինքը՝ ամբաստանյալը, պնդում է իր անմեղությունը՝ մեղադրելով մրցակցին, որը ցանկացել է ոչնչացնել իր բիզնեսը։ Թե երբ կիրականացվի պատիժը, չի հաղորդվում։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում