Ներքին 4 տարի առաջ - 19:14 20-04-2022

Տղաները վստահ էին, որ թշնամին իրենց առջև է, ոչ թե թիկունքում. Կարին Տոնոյան

«5156» շարժումը բողոքի ակցիա է անում ԱԳՆ-ի դիմաց։ Շարժման նախագահ Կարին Տոնոյանն ասաց, որ դիմում է ԱԳՆ աշխատակիցներին՝ պատերազմնում զոհված 5000 տղաների անունից։

«Տղաները գնացին պատերազմ, որ ԱԳՆ-ի առջև միշտ ծածանվի ՀՀ դրոշը, տղաները գնում էին պատերազմ՝ վստահ լինելով, որ այնտեղ՝ իրենց թիկունքում, չեն դավաճանելու։ Տղաները վստահ էին, որ թշնամին իրենց առջև է, ոչ թե թիկունքում։ Խնդրում եմ, պահանջում եմ, լսեք նրանց ձայնը։ Նրանք ձեզ ասում են՝ մենք մեր մայրերի քունը խլեցինք, և միայն արցունք նվիրեցինք, որ Հայաստանի մյուս մայրերը հանգիստ քնեն, մյուս մայրերն իրենց զավակների կողքին լինեն։ Դուք խիղճ ունե՞ք, որպեսզի ստորագրություններ երբևէ չլինեն, որպեսզի Արցախը միշտ լինի Ադրբեջանի կազմում և հայկական, 5000 կյանք է դրա համար զոհաբերվել։ Ձեր հարմարավետ սենյակներում նստած՝ թուրքի ու ադրբեջանցու հրամաններին հավասար թղթեր եք ստորագրում, հիշեք, որ նրանք ձեզ երկնքում չեն ներելու։ Մենք այստեղ՝ երկրի վրա, ձեզ չենք ներելու։ Հիշեք, որ կա տիեզերական արդարություն։ Մի՛ հնազանդվեք ձեր վարչապետին ու նախարարներին։ Մի՛ դավաճանեք ձեր ժողովրդին։ Մենք երբեք չենք կարող թույլ տալ․ Արցախի համար այդքան կյանքեր են տրվել, որի ամեն մետր հողի մեջ մի երիտասարդ տղայի արյուն կա, որ այն ադրբեջանցու ոտքի տակի հող դառնա։ Մի օր դուք մեր ու ձեր զավակների աչքերին ամոթով եք նայելու։ Հայաստանն ազատագրվելու է այն չարիքից, որի անունը Նիկոլ Փաշինյան է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ