Արտաքին 4 տարի առաջ - 12:38 20-04-2022

Իրաքը դիվանագիտական նոտա է հղել Թուրքիային իր տարածք ներխուժելու կապակցությամբ

Իրաքը դիվանագիտական նոտա է հղել Թուրքիային։ Պատճառը թուրքական զինված ուժերի ներխուժումն է Իրաքի հյուսիս և այնտեղ ռազմական օպերացիա իրականացնելը, գրում է ermenihaber-ը:
Իրաքում Թուրքիայի դեսպան Ալի Ռիզա Գյունեյը կանչվել է Իրաքի արտգործնախարարություն, որտեղ էլ նրան է հանձնվել «դիվանագիտական խիստ ձևակերպումներով» նոտան: Հաղորդվում է, որ դրանում Անկարայից պահանջվել է վերջ դնել սադրիչ գործողություններին ու Իրաքի տարածքային ամբողջականության անընդունելի խախտումներին:

Ըստ Բաղդադի՝ Թուրքիայի գործողություններն Իրաքում իրենց հետ նախապես համաձայնեցված չեն եղել: Թուրք դեսպանին հայտնել են, որ նման իրավիճակում Իրաքն ունի բոլոր իրավունքները՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ:

Ավելի վաղ էլ նմանատիպ հայտարարություն էր տարածել Իրաքի նախագահ Բերհեմ Սալիհը։ Նա թուրքական զինուժի ռազմագործողությունն անվանել էր Իրաքի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը նոր ներխուժում են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ճամբարները, պահեստներն ու թաքստոցներ:

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության՝ «Մագիլ-կողպեք» անվանումով ռազմական օպերացիան ընդգրկում է Իրաքի Մեթինա, Զափ և Ավաշին-Բասյան շրջանները:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին