Արտաքին 4 տարի առաջ - 17:22 27-12-2021

Վինձորի տարածք ներխուժելու փորձ արած տղամարդը ցանկացել է արբալետով սպանել Եղիսաբեթ II-ին

Արբալետով զինված Սաութհեմփթոնի 19-ամյա բնակիչը ներթափանցել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի նստավայրի՝ Վինձորի ամրոցի տարածք՝ միապետի դեմ մահափորձ իրականացնելու նպատակով, հաղորդում է The Sun թերթը։

Ջասվանտ Սինգհ Չայլը Վինձոր ներթափանցելու փորձից կես ժամ առաջ տեսանյութ է հրապարակել Snapchat-ում, որում նա սպառնում է սպանել թագուհուն՝ վրեժ լուծելով 1919 թվականին Ամրիտսարի ջարդերի համար։

«Ես իսկապես ցավում եմ: Ներողություն եմ խնդրում այն բանի համար, ինչ արել եմ, և այն բանի համար, ինչ պետք է անեմ: Ես կփորձեմ սպանել Էլիզաբեթին, թագուհուն։ Դա նրանց վրեժն է, ովքեր զոհվել են 1919 թվականին Ջալիանվալա Բագի ջարդերի ժամանակ: Դա նաև վրեժն է նրանց, որոնց սպանել են, նվաստացրել են և խտրականության են ենթարկել իրենց ռասայի պատճառով: Ես հնդիկ սիկհ եմ, սիթհ: Ինձ կոչել են Ջասվանտ Սինգհ Չայլ, (այժմ) իմ անունը Դարթ Ջոնս է»,- ասել է Չայլը:

Տեսանյութում Ջասը, ինչպես նրան անվանում են ծանոթները, ներկայացել է փոփոխված ձայնով, դիմակով ու գոտիով լայն բլուզով (տոլստովկա)։

Ոստիկանները Ջասին ձերբակալել են ամրոցի տարածքում, նա իր հետ ունեցել է արբալետ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին