Ներքին 4 տարի առաջ - 19:40 18-04-2022

Այս անգամ լրջագույն փոփոխություններ ենք ունենալու և հասնելու ենք մեր վերջնական նպատակին. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր ասուլիում Oragir.news-ի հարցին, թե կա արդյոք գործողությունների հստակ ճանապարհային քարտեզ, և որ փուլից է գործողությունների տրամաբանությունը փոխվելու, ինչու հենց ինքը ընդդիմությունից եղավ այն պատգամավորը, ով ստանձնեց ընդդիմադիրների դեմքը լինելու գործառույթը, պատասխանեց, որ ինքը չի ստանձնել ընդդիմադիր գործիչների դեմքը լինելու գործառույթը.

«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, եկել և իմ խոսքն եմ ասել, իմ բողոքի ձայնն եմ բարձրացրել՝ մարդկանց ուշադրությունը գրավել այս իրավիճակին։ Դուք տեսել եք, որ այս մեկ օրվա ընթացքում բոլոր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության իմ գործընկերները եղել են իմ կողքին, և միասին մտածել ենք՝ ինչ անենք։ Մեր բոլորի նպատակը մեկն է ու նույնը, բայց մենք որոշել ենք պայքար մղել ապակենտրոն ցանցային ճանապարհով»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ունեն հստակ գործողությունների պլան, պատասխանեց, որ, այո՛, ունեն, և որոշ ժամանակ անց հանրությունը ականատես կլինի մեկնարկող բողոքի ակցիայի զարգացմանը. «Եթե ժողովուրդը հավատա, չնայած ես մեկ օր նստելով արդեն տեսա, որ հավատում են, յուրաքանչյուրն իր լուման ներդնելով այս պայքարի մեջ՝ մենք շատ արագ հասնելու ենք արդյունքի։ Իհարկե, արագությունը կախված է շատ-շատ հանգամանքներից։ Մենք իրապես այս անգամ լրջագույն փոփոխություններ ենք ունենալու և հասնելու ենք մեր վերջնական նպատակին։ Վերջնական նպատակը հետևյալն է․ ուժեղ Հայաստան, ուժեղ Արցախ, ինքնիշխան պետություն, տարածքային ամբողջականությունը պահպանված պետություն և լավ ապրող քաղաքացի»։

Մանրամասն՝ տեսանյութում։



Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի