Ներքին 4 տարի առաջ - 19:44 18-04-2022

Մարդիկ գալիս և ասում են՝ խոստացեք, որ այս անգամ գնալու եք մինչև վերջ․ Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր ասուլիում, պատասխանելով Irakanum.am-ի խմբագիր Փայլակ Ֆահրադյանի այն հարցին, թե իր սպասելիքներ ինչպիսինն էին, սպասում էր, որ այդքան մարդիկ կգային, և մարդկանց մի մասը հետաքրքրվում է, որ այդքան ունեցվածք ունենալով հանդերձ իր այստեղ գտնվելու իմաստը որն է, նշեց․

«Սկսեմ վերջից․ ես չեմ ասում, որ ունեմ շքեղ տուն, շքեղ մեքենա, բայց ես ունեմ մի կյանք, որի կանոններով ապրում եմ, և գալ այստեղ, մնալ փողոցում, գիշերել փողոցում, իհարկե, շատ բարդ է, բայց պետք է մի բան հասկանանք, որ իրականում Հայաստանի Հանրապետության, առհասարակ հայ ազգի և Արցախի Հանրապետության լինել-չլինելու հարցն է։ Դրա շուրջ կարող ենք անընդհատ խոսել, անընդահատ բերել օրինակներ, բացատրել, փաստել, որ եթե հիմա մենք չկարողացանք կանգնեցնել այս պարտությունների չընդհատվող անիվը, մենք իրապես կորցնելու ենք մեր երկիրը։

Ինչ վերաբերում է սպասումներին, թե ինչ եղավ, եղավ անսպասելին։ Ես պատկերացնում էի, որ մարդիկ իրապես հասկանում են թե ինչ վտանգ է իրենց սպառնում, բայց չէի սպասում, որ այսքան մեծ հոսք է լինելու, այսքան մարդ է գալու, որ խոսեն, զրուցեն և փորձեն հասկանալ, թե ինչ է լինելու։ Բոլորը պատրաստ են պայքարի, պայքարի մինչև վերջ, բոլորը գալիս և ասում են՝ խոստացեք, որ այս անգամ գնալու եք մինչև վերջ, չեք գնալու մինչև չազատվենք այս չարիքի իշխանությունից։
Հոսքը շատ մեծ է, գալիս են մարդիկ, որոնք նախկինում որևէ բողոքի ակցիայի չեն մասնակցել, գալիս են մարդիկ, որոնք չեն հանդիսանում որևէ կուսակցության անդամ, և բոլորի պահանջը մեկն է՝ վերջ տալ այս քաոսին, և մեր երկիրը բերել նորմալ ուղու»,- ասաց Վանեցյանը։









Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին