Արտաքին 4 տարի առաջ - 18:49 18-04-2022

ՌԴ-ն փորձում է ուժեղացնել ազդեցությունը Աբխազիայի էներգետիկ ոլորտի վրա. Վրաստանի ՊԱԾ

«2021 թվականին Կրեմլը ակտիվորեն փորձում էր մեծացնել իր ազդեցությունը օկուպացված Աբխազիայի էներգետիկայի վրա»,- ասվում է Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) տարեկան հաշվետվության մեջ: Փաստաթուղթը ներկայացվել է Վրաստանի խորհրդարանի քննարկմանը։

«Բռնակցմանն ուղղված քաղաքականության մի մասը դե ֆակտո իշխանությունների հայտարարություններն էին օկուպացված Աբխազիայի էներգետիկ ոլորտում ռուսական խոշոր ներդրումներ ներգրավելու անհրաժեշտության մասին»,- ասվում է հաշվետվության մեջ։

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը մատնանշում է ինքնահռչակ հանրապետության իշխանությունների ցանկությունը՝ սահմանափակել միջազգային կազմակերպությունների աշխատանքը։ Թբիլիսիում կարծում են, որ դա կհանգեցնի «օկուպացված տարածաշրջանի մեկուսացմանը և կհեշտացնի բռնակցման գործընթացի իրականացումը»։

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության հաշվետվության մեջ նշվում է նաև, որ Ռուսաստանը ֆինանսավորում է Աբխազիայի բյուջեի ծախսերի մոտ 50%-ը (69.472.492 դոլար) և Հարավային Օսիայի՝ մոտ 83%-ը (84.898.637 դոլար):

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ