Ներքին 4 տարի առաջ - 16:00 18-04-2022

Բնակչության 20 տոկոսը բավարար է, որ հասնենք մեր նպատակին. Դեմկուսը միանում է Արթուր Վանեցյանին


Մենք արդեն որոշում ունենք և այսօր երեկոյան ժամը 5-ին կլինենք Ազատության հրապարակում: Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ ընդգծելով, որ գալու են Ազատության հրապարակ իրենց համերաշխությունը հայտնելու «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի սկսած պայքարին:

«Մենք պայքարի մեջ ենք ու երբեք չենք հրաժարվել այդ պայքարից: Արցախի անկախությունը մեզ համար անհերքելի փաստ է, ու եթե կան մարդիկ, որ դա չեն կարողանում հիմնավորել, դա իրենց մեղքն է»,- ասաց նա:

Հարցին՝ մտավախություն չունե՞ն, որ Հայրենիքի փրկության շարժման օրինակով՝ այս անգամ էլ իրենց պայքարը կարող է բավարար արդյունավետ չլինել, նա պատասխանեց, որ պայքարի ամեն մի փուլ իր տրամաբանությունն ունի:

«Մենք չենք կարող հրաժարվել այդ պայքարից գոնե այն պատճառով, որ այսօրվա իշխանության ղեկավարը բացահայտ հայտարարում է, որ Արցախն այլ ելք չունի և պետք է մնա Ադրբեջանի կազմում, դա նշանակում է Արցախի հայաթափում: Դրա դեմ պետք է պայքարել, ազգովի պետք է պայքարենք: Մենք այսօր ունենք բոլոր հնարավորությունները պահելու, փրկելու ու զարգացնելու մեր հայրենիքի մի հատվածը: Հետևաբար այստեղ երկու կարծիք լինել չի կարող, ես չեմ նստելու սպասեմ, պետք է պայքարենք: Հասկանում եմ, որ հասարակության մի ստվար զանգված կա, որն անտարբեր է, մենք նրանց կարիքը չունենք: Այդ մարդիկ նույնկերպ ապրելու ու աշխատելու են մյուս իշխանությունների ժամանակ, դրանք այն մարդիկ են, որ հարմարվող են: Կգան նրանք, ովքեր հայրենասեր են ու երկիր են ուզում պահել: Այդ 20 տոկոսը բավարար է, որ հասնենք մեր նպատակին, նրանք գալու են, ինչպես եկան երեկ, իսկ երեկ մենք տեսանք, թե որքան մարդ ինքնաբուխ հավաքվեց Ազատության հրապարակում: Այդ մարդկանց ներկայությունը բավարար է արդյունքի հասնելու համար»,- ասաց Սարգսյանը:



Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին