Արտաքին 4 տարի առաջ - 19:48 16-04-2022

Վրաստանը մայիսին կավարտի ԵՄ-ին անդամակցելու հարցաշարի լրացումը

Վրաստանը ժամանակին կլրացնի և մայիսին Եվրահանձնաժողով կներկայացնի Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմումի ձևը: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Կախեթ կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Ապրիլի 11-ին Լյուքսեմբուրգում Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխելին Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիին հարցաշար է տվել, որի լրացումն անհրաժեշտ քայլ է ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

«Բոլոր գերատեսչությունները մոբիլիզացված են, որպեսզի հնարավորինս շուտ լրացնեն այն և ժամանակին հասցնեն մեր եվրոպացի գործընկերներին… Ակնկալիքները դրական են: Այստեղ խնդրահարույց պահեր չկան»,- ասել է Ղարիբաշվիլին։

Թբիլիսիի պատասխանների հիման վրա Եվրահանձնաժողովը կգնահատի, թե արդյոք Վրաստանը պատրաստ է դառնալ ԵՄ անդամակցության թեկնածու։ Թբիլիսին մեկ ամիս ժամանակ ունի փաստաթուղթը լրացնելու համար։

Հարցաշարի առաջին՝ քաղաքական և տնտեսական չափանիշներին վերաբերող մասը, կառավարությունը հրապարակել է նախօրեին։

Փաստաթղթում կա 369 հարց, որոնք վերաբերում են այնպիսի թեմաների, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, դատական ​​համակարգը, կոռուպցիայի դեմ պայքարը, հանրային ​​կառավարումը, իրավունքների պաշտպանությունը, մակրոտնտեսական կայունությունը, ներդրումները, ապրանքային, աշխատանքի և ֆինանսական շուկաների գործունեությունը և այլն։

Կառավարության տվյալներով, մոտ ապագայում Թբիլիսին կստանա հարցաշարի երկրորդ մասը, որն ամբողջությամբ նվիրված կլինի «ԵՄ օրենսդրությանն արդյունաբերության թեմաների և ոլորտների համապատասխանությանը»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում