Արտաքին 4 տարի առաջ - 18:18 17-02-2022

«Օմիկրոն»-ը կավարտի համավարակի սուր փուլը. Բիլ Գեյթս

Ամերիկացի ձեռնարկատեր և Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը կավարտի համավարակի սուր փուլը և կհանգեցնի դրա վերջին։ Այս մասին նա հայտարարել է գերմանական Suddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում։

«Ես հույս ունեմ, որ «օմիկրոն»-ով առաջացած հիվանդացության ալիքը կլինի համավարակի վերջին սուր փուլը»,- ասել է Գեյթսը:

Սակայն նա մտավախություն ունի, որ աշխարհում կհայտնվեն այլ ճգնաժամեր։
«Ահա թե ինչու ուղերձը հիմա պետք է հնչի հետևյալ կերպ. մենք բոլորս պետք է խելամտորեն պատրաստվենք այլ համավարակների»,- ավելացրել է միլիարդատերը:

Գործարարը նաև ընդգծել է, որ համավարակի պատրաստության ապահովման ոլորտում ներդրումները շատ ավելի քիչ են, քան այն վնասը, որը նա բերում է։

Ելնելով դրանից՝ Գեյթսը խորհուրդ է տալիս դրամական միջոցները ներդնել երեք հիմնական ուղղություններում. վարակների հնարավոր բռնկումների մոնիտորինգ, պացիենտների ախտորոշման և բուժման միջազգային հետազոտություն, ինչպես նաև առողջապահության համակարգերի զարգացում:

«Այս համավարակը ողբերգություն դարձավ բոլորի համար: Մեր բախտը բերեց, այն կարող էր լինել տասն անգամ ավելի վտանգավոր»,- եզրափակել է նա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա