Արտաքին 4 տարի առաջ - 21:17 15-04-2022

Ռուսաստանն առաջին անգամ հարվածել է հեռահար ռմբակոծիչներով. Ուկրաինայի ՊՆ

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ Ռուսաստանը հարվածներ է հասցրել հեռահար ռմբակոծիչներով, ճեպազրույցում ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Ալեքսանդր Մոտուզյանիկը։

«Ապրիլի 14-ին ռուսական երկու Տու-95/160 ռազմավարական ռմբակոծիչների անձնակազմերը Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի օդային տարածքից թևավոր հրթիռներ են արձակել մեր պետության տարածք»,- ասել է Մոտուզյանիկը։

Ավիահարվածը հասցվել է Մարիուպոլ քաղաքին, մանրամասնել է նա։

ՌԴ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Ըստ Մոտուզյանիկի՝ Մարիուպոլում այս պահին ակտիվ մարտեր են ընթանում Իլյիչի անվան գործարանի և նավահանգստի տարածքում։

«Բայց քաղաքն ամբողջությամբ գրավել դեռևս չի հաջողվել»,- ասել է նա։

ՌԴ ՊՆ-ն ուրբաթ առավոտյան հայտնել է, որ ռուսական զորքերը և ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ուժերն ամբողջությամբ ազատագրել են Իլյիչի անունը կրող գործարանն «ուկրաինացի ազգայնականներից»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ