Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:13 15-04-2022

Ադրբեջանում գրանցած երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ-ում

Ապրիլի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:02-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.51⁰ և արևելյան երկայնության 46.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան` Զաքաթալա քաղաքից 31 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կոթի, Բերդավան և Կողբ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը