Ներքին 4 տարի առաջ - 18:42 15-04-2022

Հիմա էլ համոզում են, թե սխալ ենք հասկացել վարչապետի ելույթը

Նիկոլ Փաշինյան անունով վարչապետը երկու օր է՝ Ազգային ժողովում մարդկանց պարզ տեքստով հասկացնում է, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, և այլ տարբերակ չկա։ Նա ամեն հնարավոր ձևակերպումներով դա հասկացրեց, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ մեր ակնկալիքները չեն համապատասխանում իրականությանը, մենք պետք է զիջումների գնանք և համակերպվենք այդ մտքի հետ, որ Արցախն ու արցախցին պետք է իրենց գոյությունը շարունակեն Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի դրոշի ներքո։ Դրա համար էլ իրենք դեմ են Արցախի դրոշին, դրա համար էլ ծաղրում, հեռացնում են Արցախի դրոշը բոլոր հնարավոր վայրերից՝ որպես անկախ Արցախի Հանրապետության խորհրդանիշ։

Մարդիկ Փաշինյանի այս դավադիր մտքերը բառացի հասկացան ու երեկվանից արդեն կոչ են անում սթափվել և դիմադրել Արցախի վերջնական հանձնմանը։ Արցախի խորհրդարանի արտահերթ նիստը ևս դրա մասին էր՝ տագնապի ազդարարում, որ ՀՀ իշխանությունները պատրաստվում են Արցախը հանձնել թշնամուն և ճանաչել այն Ադրբեջանի մաս։

«Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգով Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրում, տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության՝ իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը: Պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»,- ասվում է ԱՀ խորհրդարանի տարածած հայտարարության մեջ։

Իհարկե, այս իշխանությունները վաղուց էին այդ ամենը բաց տեքստով ասում, իրենց քայլերով հասկացնում, բայց չէինք հավատում։ Ու տեսնելով, որ աղմուկ է բարձրացել իր ելույթից, հիմա էլ Արցախը հանձնելու պատրաստ Նիկոլ Փաշինյանը փորձում է արդարանալ, թե մենք սխալ ենք հասկացել վարչապետի ելույթը, ինքը չէր ասում՝ Արցախը հանձնելու է։ Իսկ թե ինչ էր ասում՝ ոչ ոք չի բացատրում։ Միայն ասում են՝ սխալ ենք հասկացել։ Երբ հարցնում ենք՝ ո՞րն է, այդ դեպքում, վարչապետի ելույթի բուն իմաստը, արդյոք բացառո՞ւմ Արցախի բռնակցումը Ադրբեջանին, ՔՊ-ականները ամեն անհեթեթ պատասխան տալիս են, բացի դրանից, որ մարդկանց վստահեցնեն՝ իսկապես Արցախը չի հանձնվելու Ադրբեջանին։

Հիմա, այսքանից հետո, ո՞ր տարբերակին պետք է հավատալ՝ որ մենք սխա՞լ էինք հասկացել Նիկոլ Փաշինյանի ելույթը, թե՞ հասկացել ենք հենց այնպես, ինչպես ինքը ուզում էր, որ հասկանայինք ու համակերպվեինք։

Ֆրիկ






Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել