Մամուլ 4 տարի առաջ - 08:23 15-04-2022

Ընդդիմության լիդերները որոշել են ակտիվանալ և վերցնել էստաֆետը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երեկ երեկոյան, ուշ ժամի խորհրդարանական ընդդիմության ղեկավարները հավաքվել և քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը` Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթներից հետո: Եվ հատկապես իրենց անելիքներն այս իրավիճակում: Մեր տեղեկություններով, հստակ գործողությունների պլան է մշակվել և ակտիվ պայքարի փուլ սկսելու որոշում է կայացվել, որը կմեկնարկի առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Արձանագրել են, որ այլևս հապաղել չի կարելի և մասնավորապես փողոցը ոտքի հանելու կարիքը կա:


Մեզ ասացին, որ այս փուլում թերևս նաև կլուծվի սերնդափոխության հարցը` ավելի երիտասարդ ընդդիմադիրները կգան առաջին պլան, իսկ նախկին նախագահները կզիջեն ասպարեզը: Երիտասարդներին իհարկե բարդ շրջան է սպասվում, քանզի նախկին նախագահներին ասպարեզում պահելու կողմնակիցներ կան նաև իրենց թիմերում, բայց նրանք էլ են հասկանում, որ հանրային կարծիքի հետ հաշվի նստելու ժամանակն է և բոլորովին տանը նստելու ժամանակը չէ:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է