Հայաստանի ուղևորափոխադրումների ոլորտը սկսել է ակտիվանալ
copy image url

Հայաստանի ուղևորափոխադրումների ոլորտը սկսել է ակտիվանալ

Ներքին 3 տարի առաջ - 21:15 12-07-2021

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի ուղևորափոխադրումների ոլորտը սկսել է ակտիվանալ: Այս տարվա հունվար-մայիս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորափոխադրումները 2.6 տոկոսով ավելացել են: Իսկ ահա երկաթուղով ուղևորափոխադրումներն աճել են 23.1 տոկոսով, բայց ավտոմոբիլայինը հակառակը՝ 6.1 տոկոսով:

Տեղեկացնենք, որ ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաև տաքսիները, որոնց ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 19.2 տոկոսով: Հունվար-մայիս ամիսներին տաքսիներից օգտվել է 824 հազար 700 մարդ: Ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալների անկման պատճառը մեկն է` ուղևորների նվազումը: Մասնագետների խոսքերով՝ ուղևորափոխադրումների ծավալների նվազման վրա իր ազդեցությունն է թողել նաև Հայաստանում ավտոպարկի ընդլայնումը: Բացի դրանից՝ աճ է արձանագրվել էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրումների դեպքում՝ 57.7 տոկոսով: Խոսքը Երևանի մետրոյի մասին է: Այլ կերպ ասած` մետրոյից այս տարվա հինգ ամիսներին օգտվել է 8 մլն 509 հազար 800 մարդ: