«Հաղթանակ» թաղամասի բնակիչները զրկվել են իրենց հողերի սեփականությունից

Ներքին 3 տարի առաջ - 19:11 14-04-2022
«1992 թ.-ին, երբ հողաբաժանումը սկսվել է, այն ժամանակ սեփականաշնորհման վկայական չի եղել, և մարդկանց ակտերի միջոցով են բաժանվել հողատարածքներ։ Մարդիկ այդ ակտերը որպես հիմք են համարել, քանի որ համարվել է սեփականության իրավունք։ Երբ առաջացել է սեփականաշնորհման վկայական հասկացությունը, մարդիկ ակտը փոխարինել են սեփականության վկայականով»։ Այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասացին «Հաղթանակ» թաղամասի բնակիչները։

«Հաղթանակ» թաղամասի բնակիչներն այս տարի զրկվել են իրենց հողերի սեփականությունից։ Մինչև այս տարի մարդիկ հողի հարկ են վճարել։ Այս տարվա ընթացքում, երբ մարդիկ ցանկացել են հողի հարկը վճարել, չի գանձվել։ Ստացվում է, որ այս պահին համապատասխան մարմինների համար ակտը համարվում է թղթի կտոր, և մարդիկ այդ սեփականության իրավունքը չեն կարող օգտագործել և տնօրինել իրենց հողակտորը։ Նրանք իշխանություններից պահանջում են, որ այս հարցին կոնկրետ լուծում տան։ Նրանք պահանջում են սեփականության իրավունքի վերականգնում։

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկավ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը: «Խնդիրը այս պահին քննարկվում է, բայց ես լիազորված չեմ բոլորի անունից պատասխան տալու, քանի որ ես քաղաքական իշխանության ներկայացուցիչ եմ։ Այս հարցի շուրջ տեղի կունենա ընդհանուր քննարկում, որի ընթացքում կհստակեցվի Կադաստրի պետական կոմիտեի և քաղաքական իշխանության դիրքորոշումը հարցի շուրջ, որից հետո հստակ կասենք, թե ինչ ճանապարհով ենք շարժվում առաջ»,- oragir.news-ի հետ զրույցում ասաց վարչական շրջանի ղեկավարը։ Նա քաղաքացիներին ասաց, որ հարցի վերաբերյալ մյուս շաբաթվա ընթացքում կտան պատասխան։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում