Ներքին 4 տարի առաջ - 22:37 13-04-2022

Հայրենիքի կորուստը երկրորդական է, հոգատարության իմիտացիան՝ էական

Արցախի նախիջեւանացման դատավճիռը կարդացած եւ հայրենիքը կործանելու մասին ինքնախոստովանական ցուցմունք տված Փաշինյանը ձեւացրել է, թե մտահոգ է Հայաստանի կրթական համակարգով ու մասնավորապես՝ հանրակրթությամբ:

Կառավարության ծրագրի՝ 2021 թ. կատարման արդյունքների վերաբերյալ քննարկման ժամանակ նա խոսել է ոլորտում ինստիտուցիոնալ փոփոխությունից, 300 դպրոցների կառուցումից, հանրակրթության պետական չափորոշչի ընդունումից ու հատկապես ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացից:

«Բացառելու ենք պատշաճ որակավորում չունեցող ուսուցիչների մուտքը դպրոց»,- հայտարարել է նա: Իսկ ա՜յ պատշաճ որակավորում չունեցող պաշտոնյաների մասին խոսք չի գնացել, հատկապես որ բոլորն իր թիմից են՝ սկսած սահմանային միջադեպերի օրերին բուկլետ բաժանող պաշտպանության նախարարից, ավարտած կինոյի ու թատրոնի ինստիտուտն ու գեղարվեստի ակադեմիան միացնել պատրաստվող ԿԳՄՍ նախարարից:

Ընդհանրապես ՔՊ-ականների մոտ ընդունված է ամեն ինչ օպտիմալացնելը․ օրինակ՝ նախկին մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը համարյա միավորում էր Թումանյան թանգարանը Թումանյան փողոցի ու Թումանյանի շաուրմայի հետ:

Հիմա էլ ՔՊ-ական կառավարությունը Հայաստանի գոյության երաշխավոր բանակն է կրճատում ու օպտիմալացնում: Ի վերջո դա նաեւ «խաղաղության դարաշրջանի» շահառու Ալիեւի ցանկություններից մեկն է: Վերջինս հենց այնպես չի հայտարարել․ եթե Հայաստանը միջոցներ հատկացնի սպառազինությանը, մենք դա կդիտարկենք որպես ոչ բարեկամական քայլ:

Արեգ Արեւյան

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ