Արտաքին 4 տարի առաջ - 18:47 11-04-2022

Վարշավայի իշխանությունները Ռուսաստանից անշարժ գույք են բռնագրավել

Վարշավայի իշխանությունները բռնագրավել են Ռուսաստանին պատկանող անշարժ գույքը: Շենքը նրանք նախատեսում են տրամադրել ուկրաինացիներին՝ նրանց կարիքների համար։

Սոբեսկի փողոցի համալիրը կառուցվել է 70-ականների վերջին ԽՍՀՄ պատվերով։ Շենքում կան հարյուրից ավելի բնակարաններ, որոնցում խորհրդային տարիներին ապրել են ռուսական դեսպանատան աշխատակիցները։ 90-ականներին համալիրի նկատմամբ այլևս հսկողություն չի եղել, և այն լքված վիճակում է։ Վերջին տարիներին Վարշավայի քաղաքապետարանը փորձում էր այս շենքը տեղափոխել սեփական հաշվեկշռի վրա։ Որպես հիմնավորում՝ քաղաքապետարանը հղում է անում 2016 թվականի դատական որոշմանը, որով Ռուսաստանին պարտավորեցրել են վերադարձնել գույքը։ Ռուսաստանը պնդում է, որ շենքը դիվանագիտական ​​օբյեկտ է: Ռուսական դեսպանատունը բողոքի նոտա է հղել Լեհաստանի ԱԳՆ-ին:

Այսօր համալիր են ժամանել դատական կարգադրիչներն ու քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ քաղաքապետի գլխավորությամբ։ Տեղական լրատվամիջոցները, հղում անելով տեղի բնակիչներին, հաղորդում են, որ նրանց ժամանելուց փոքր-ինչ առաջ համալիրի տարածք են ժամանել ռուսախոս տղամարդիկ, սակայն թե ովքեր են նրանք՝ չի հստակեցվում։

Այժմ իշխանությունները ստուգում են շենքի տեխնիկական վիճակը։ Լեհաստանում Ուկրաինայի դեսպանն ասել է. «Այս շենքն անպայման ծառայելու է Ուկրաինային և ուկրաինացիներին։ Այստեղ կարող է լինել մանկապարտեզ, դպրոց, ուկրաինական կենտրոն, կամ գուցե այստեղ տեղափոխենք Լեհաստանում Ուկրաինացիների միության մասնաճյուղը։ Տեսնենք՝ այս շենքն ինչ վիճակում է»։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
23:56 Ադրբեջանական կողմը հետաձգել է հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը Երևանում
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը