Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:46 07-04-2022

Սա կոչվում է «ղազագիր»․Արաբոյի Մանվելը՝ «խաղաղության պայմանագրի» մասին

ՀՀ-ը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, որը դարձել է կառավարության օրակարգային առաջնահերթություններից։

Oragir.news-ը, զրուցելով «Արաբո» կամավորական ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի՝ Արաբոյի Մանվելի հետ` հարցնելով, թե ի՞նչ դիրքորոշում ունի ազատամարտիկ Փաշինյանի այս պլանների վերաբերյալ։ Եղիզարյանը, լսելով «խաղաղության պայմանագրի» մասին, միանգամից զարյարցավ, ապա, չնայած վատ առողջական վիճակին, պատասխանեց․

«Այդ պայմանագիրը ստորագրեցինք, հաջորդ քայլը կլինի այն, որ ադրբեջանցիները Հայաստանում կսկսեն տուն գնելը, կսկսեն հալածելը հայրենասերներին, դուրս կմղեն հայերին, և 5-ից 10 տարի հետո, ես կարծում եմ, Հայաստանի նախագահը կլինի ոչ թե ներկա տիրակալների պես ի շահ Ադրբեջանի, այլ կլինի լիարժեք ադրբեջանցի։ Ես կարծում եմ՝ դա է տեղի ունենալու։ Այսօր ամեն մի գիտակից մարդ պարտավոր է ասել ճշմարտությունը, մենք կորցրել ենք մեր անունները և ոչ միայն։ Խաղաղության պայմանագիր ստորագրում են այն դեպքում, երբ կողմերը հավասար են։ Դու խաղաղություն ես ուզում, ես համաձայն եմ, եթե մենք հավասար ենք Ադրբեջանի հետ ու հավասար դիրքերից ենք խոսում, խնդիր չկա՝ ստորագրենք։ Այդ ժամանակ մենք մեր շահերը կարող ենք պաշտպանել, բայց այս վիճակով, երբ հայրենիքը ծնկի են բերել դիտավորյալ, այս վիճակում ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին են խոսում, շատ կներեք, բայց սա կոչվում է «ղազագիր»,-ասաց Եղիազարյանը։

Արաբոյի Մանվելի խոսքով՝ հայ ժողովուրդը ամեն կերպ պետք է պայքարի իր հայրենիքի համար․

«Առաջին հերթին պայմանագիրը ստորագրելուց հետո մենք՝ հայերս, որոնք չեն պղծվել 15-20թ Մեծ եղեռնի ժամանակ, որ մեր պապերը չեն պղծվել, իսկական հայերը պետք է դուրս գան փողոց հենց հիմա, վաղը, երբ պարարտ հող կստեղծվի այս պայքարի համար։ Ասեն, որ մենք իրենց ստորագրած ոչ մի փաստաթուղթ չենք ընդունում, Արցախը Հայաստանն է, Արցախը մեր հայրենիքն է և վերջ։ Մենք չենք ընդունում Անկարա փաստաթուղթը, երբ դուք ասում եք, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմի մեջ։ Մեկ-երկու տարի հետո մենք չգիտենք՝ ի՞նչ իրավիճակ է լինելու աշխարհում։ Մենք պետք է կարողանանք նորից Արցախի հարցը լուծել, պետք է դրան գնանք ոչ թե վախենանք։ Եթե մարդը ընդունակ չէ իր տունը, կնոջը, իր աղջկան պաշտպանելու կամ նրանց համար զոհվելու, ի՞նչ արժեք ունի այդ տղամարդը»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին