Միտք 4 տարի առաջ - 09:47 07-04-2022

Կա՛մ պատմությունը փրկվում է, կա՛մ պատմություն է ջնջվում

Նժարներին դրված են Արցախը և Հայաստանը: Բայց այդ երկու հայկական պատառները, որ մնացել են Մեծ ու Փոքր Հայքերից, դրված չեն հակառակ նժարներին, այլ երկուսը մեկ նժարի վրա են: Իսկ հակառակ նժարին դրված է մեր երկու հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի նույնացած քաղցը, թուրքական քաղքը: Կա՛մ մեկն է իջնում, կա՛մ՝ մյուսն է բարձրանում: Այդ երկու նժարները չեն կարող հավասարակշռված լինել, ինչպես մեր իշխանություններն են անհասկանալիորեն կարծում, թե նժարները քիթ քթի բերելով՝ ողջ կմնան և՛ գառները, կուշտ կլինեն և՛ գայլերը: Գայլերը կուշտ են լինում, երբ խժռում են գառներին՝ ինչպես անհավասար, այնպես էլ հավասար պայմաններում: Նժարները հավասարակշռելու փոխարեն պատք է պարզապես նժարից վերցնել քաղցը գրգռող ցանկալի կերակուրը:

Այդ սթափ գիտակցությունն ունի մեր ժաղովրդի մեծ մասը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Անցնելով թմրեցնող ու մոլորեցնող, ամեն օր խոտորվող խոստումների միջով, որ իշխանության մնալու թառանչով տալիս էին և տալիս են մեր իշխանավորները, հասկանում են, որ ուղղակի պետք է նժարից վերցնել կամ չպետք է նժարին դնել այն՝ ինչ ունես: Որովհետև քաղցն ու կերակուրը երբեք հավասար հաշիվ չեն գրանցում՝ մրցամարտն ավարտելով ոչոքի, երբ փորձության են ենթարկում՝ դեմ դիմաց դնելով այդ հակասությունները կամ հանելով գոտեմարտի:

Ընդվզող ու հրապարակ դուրս եկողները և նրանք, ովքեր տանն են կամ փողոցում քայլում են նույն տագնապով, խնդիր չունեն իշխանությունը մի խմբից վերցնելու և մյուս խմբին տալու: Նրանց գերխնդիրը կորսվող Արցախը և կորստյան մատնվող Հայաստանը փրկելն է: Նույնն է խնդիրը հարթակում գտնվողների և ահազանգ հնչեցնողների. հեռացնել այն իշխանությանը, որի թեթև ձեռքը հեռացնում է մեզ մեր ունեցածից և մեր ունեցածը մոտեցնում կամ մատուցում մեզ ժամանակից ու պատմությունից հեռացնել երազողին: Ստեղծված իրավիճակը չի թելադրում իշխանության գնալ-գալու խաղ ու ճարպկություն, կամ իշխանությունը վերցնել-տալու քմահաճույք ու կարողություն: Կա՛մ պատմությունը փրկվում է, կա՛մ պատմություն է ջնջվում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում