Ներքին 4 տարի առաջ - 17:03 06-04-2022

Հերոսների մայրերին զանգում են եւ հրավիրում Աննա Հակոբյանի նախաձեռնած խնջույքին. Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է ապրիլի 7-ին կայանալիք խնջույքին զոհված զինծառայողների մայրերին հրավիրելու հետ կապված քննարկումներին։

«Վերջին օրերին հերոսների մայրերը զանգեր են ստանում համապատասխան հաստատություններից՝ մարզպետարան, քաղաքապետարան, թաղապետարան, և հրավիրվում են մասնակցելու ապրիլի 7-ին կայանալիք ինչ-որ խնջույքի»,- ասաց Նազարյանը։

Նա նշեց, որ որոշ մայրեր վախից դրդված են որոշել ընդունել այդ հրավերը։
«Տարբեր տեսակի «ակտիվիստուհիներ» մայրերի շրջանում աշխատանք են տանում և լուրեր են տարածում, որ եթե դուք չընդունեք հրավերը, ապա այն փոխհատուցումը, որ ստացել եք ձեր որդու զոհվելուց հետո, կվերադարձվեն։ Տպավորություն են ստեղծում, որ մարդիկ կարծեն՝ փոխհատուցման որոշումը կայացվել է ինչ-որ անհատի կողմից։ Ուզում եմ շեշտել, որ հիմնադրամը ստեղծվել է 2017թ.-ին, և այդ գումարները հավաքագրվում են մեր հայրենակիցների կողմից՝ կամավոր»։

Նազարյանը հորդորեց մայրերին առանց հուզվելու և նյարդայնանալու հրավերը ուղարկողներին հայտնել իրենց որոշման պատճառների մասին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ