Արտաքին 4 տարի առաջ - 11:48 06-04-2022

Ուկրաինայում հակամարտությունը կտևի մի քանի տարի. ԱՄՆ հրամանատարություն

Միացյալ Նահանգները պետք է դիտարկի Արևելյան Եվրոպայում իր ռազմական ներկայությունն ընդլայնելու հարցը՝ այնտեղ տեղակայված ռազմաբազաների թվի ավելացման հաշվին՝ ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար, կոնգրեսականների առջև ելույթի ժամանակ ասել է շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարկ Միլին։
Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Պենտագոնը որոշել է վերանայել Եվրոպայում տեղակայված զորախմբի թվակազմը և, հնարավոր է, կա՛մ մեծացնել ամերիկյան ներկայությունը տարածաշրջանում, կա՛մ վերատեղակայել զորքերի մի մասը:
Գեներալի խոսքով, դա հնարավոր է անել առանց նոր մշտական ​​բազաների տեղակայման և սահմանափակվել ժամանակավորներով՝ զորախմբի կանոնավոր հերթափոխով։ Միևնույն ժամանակ, Արևելյան Եվրոպայի երկրները, ինչպիսիք են Լեհաստանը, Ռումինիան և Բալթյան երկրները, ուրախությամբ իրենց վրա կվերցնեն նման ընդլայնման ֆինանսավորման բեռը, վստահեցրել է Մարկ Միլլին։
Գեներալը նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը տարիներ կտևի. «Չեմ ասում տասնամյակներ, նվազագույնը մի քանի տարի»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին