Արտաքին 4 տարի առաջ - 15:08 04-04-2022

Կրեմլը հերքել է Բուչայում տեղի ունեցած սպանություններին ՌԴ մասնակցության վերաբերյալ մեղադրանքները

Ռուսաստանը հերքում է ուկրաինական Բուչայում խաղաղ բնակիչների սպանությանը ռուս զինվորականների մասնակցության վերաբերյալ մեղադրանքները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք կտրականապես հերքում ենք ցանկացած մեղադրանք»,- հայտարարել է նա։

Պեսկովի խոսքով, Կրեմլը չի ​​վստահում Բուչայում սպանվածների մասին տեսանյութերին, քանի որ, ինչպես ինքն է ասել, դրանցում կան կեղծիքներ ու ֆեյքեր։

«Այն բանից, ինչ մենք տեսել ենք, տեսանյութերին շատ առումներով չի կարելի վստահել, քանի որ ՊՆ մեր մասնագետները հայտնաբերել են տեսակեղծիքի նշաններ կամ այլ ֆեյքեր։ Փաստերը, իրադարձությունների օրացուցային հաջորդականությունը նույնպես չեն խոսում այդ պնդումների արժանահավատության օգտին»,- ասել է նա։

Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը կողմ է Բուչայում տեղի ունեցածը «առավելագույն բարձր մակարդակով» քննարկելուն։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում