Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:59 04-04-2022

Մակրոնը կոչ է արել սահմանափակել ՌԴ-ից նավթի և ածուխի ներկրումը Բուչայում տեղի ունեցած սպանությունների պատճառով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով, հստակ նշաններ կան, որ ռուսական զորքերը պատասխանատու են Ուկրաինայի Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների սպանությունների համար։
«Կան շատ հստակ ապացույցներ, որոնք մատնանշում են ռազմական հանցագործությունները: Քիչ թե շատ պարզ է, որ ռուսական բանակը պատասխանատու է (Բուչայի սպանությունների համար)»,- ասել է Մակրոնը France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում:
Նա հայտարարել է, որ Ռուսաստանի համար սահմանափակումները հատկապես ցավալի կլինեն, եթե դրանք ազդեն նավթի և ածխի արտահանման վրա։
Մակրոնի խոսքով, առաջիկա օրերին Ֆրանսիան այդ քայլերը կհամակարգի ԵՄ իր գործընկերների՝ «հատկապես Գերմանիայի հետ»։ Նա նաև ենթադրել է, որ ԵՄ-ն կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել ռուսների դեմ։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին