Երևան +18°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:27 31-03-2022

Քաղաքական տարաձայնությունները պետք է մի կողմ դրվեն. նոր նախաձեռնություն՝ Փաշինյանի հեռացման համար

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, համաձայն որի՝ հաշվի առնելով Հայաստանի և Արցախի կորստի իրական վտանգը՝ ցանկանում են ստեղծել ազգային համակարգող մարմին։
Oragir.news-ը կապ հաստատեց Վրթանեսյանի հետ՝ հարցնելով, թե ի՞նչ համակարգող մարմին է ցանկանում ստեղծել, ովքե՞ր են նախաձեռնությանը միացել և ի՞նչ են պատրաստվում անել, ինչին ի պատասխան նա ասաց, որ ոչ այնքան ուզում են ստեղծել նախաձեռնություն, որքան բոլոր քաղաքական, հասարակական ուժերին ասել, որ բոլոր տարաձայնությունները, նեղացվածությունները մի կողմ դնեն և ստեղծեն մի համակարգող ուժ։

«Պայմանական ասած՝ մենք հիմա մի իրավիճակում ենք, ինչ 1989-90-ական թվականներին, երբ կար իշխանություն, որի շահերը չէր համընկնում ՀՀ շահերին, և աստիճանաբար ստեղծվում էր իշխանության վակուում։ Ըստ էության Մոսկվայի, Ադրբեջանի ու Բաքվի շահերն էին ներկայացվում, այլ ոչ թե արցախցիների, այլ ոչ ՀԽՍՀ շահերը։ Երբ իրադարձությունները սկսեցին զարգանալ, նոր սկսեցին զբաղվել պետական կառավարման փորձերով՝ սկսած փախստականներից, վերջացրած ինքնապաշտպանությամբ»։

Վրթանեսյանն ասաց, որ այժմ պատմությունը կրկնվում է, հիմա էլ լրիվ նույն իրավիճակն է, քանի որ ընդհանուր առմամբ այս պահին կա ինչ-որ ապազգային տպավորություն, ու մարդիկ արդեն չեն հավատում իրենց ուժերին։

«Այս կոչն ուղղված է այն քաղաքական ուժերին, կառույցներին, ովքեր գոնե հանդես են գալիս որպես ազգային ուժեր՝ կոչ ենք անում մարդկանց միավորել, ուժերը մոբիլիզացնել ու սկսել աշխատանքը՝ թե՛ Արցախի հետ կապված հարցերով, թե՛ ՀՀ տարածքի պաշտպանության համար։ Բավականին հարցեր կան կուտակված, որոնք այս իշխանություն ներկայացնող ուժերը կամ չտեսնելու են տալիս, կամ ընդհանրապես սաբոտաժ են անում»,- ընդգծեց նա։

Հարցին՝ ովքե՞ր են արդեն միացել իրենց նախաձեռնությանը, պատասխանեց, որ «5165» շարժում կուսակցության անդամները հայտնել են, որ պատրաստվում են միանալ նախաձեռնությանը. «Այս պահին սկսել ենք քննարկումներ և՛ տարբեր գործիչների, և՛ քաղաքական ուժերի հետ։ Առաջիկա օրերին կհասկանանք, թե ո՞վ է մեզ միանալու, ի՞նչ է պատկերացնում։ Այնպես չէ, որ մենք հստակ գծած սխեմա ունենք, ամեն ինչ որոշել ենք կամ առաջնորդություն ենք մեզ վրա վերցրել։ Նման հավակնություններ ընդհանրապես չունենք, խնդիրը միայն բոլորին իրար հետ հավաքելն է ու ինչ-որ աշխատանք մեկնարկելը»։

Հարցին՝ ովքե՞ր են հիմնական նախաձեռնության անդամները, Վրթանեսյանը պատասխանեց. «Նախաձեռնության անդամներն են ես, Մխոյան Վահանը, շարքային քաղաքացիներ՝ մոտ տասը հոգի, որոնք արդեն մի քանի ամիս է՝ քննարկում են թե՛ ազգային հարցեր, թե՛ ներկայիս իրավիճակից դուրս գալու ինչ-որ ձևեր։ Ես կարող եմ նշել հեղինակներին, ովքեր մասնակցել են այս տեքստը գրելու գործընթացին, որոնցից ոչ ոք չունի որևէ քաղաքական հավակնություն»։

Հարցին, թե արդյոք հետագայում կդառնա՞ն նախաձեռնություն կամ կանե՞ն հավաքներ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ինձ հիմա շատ դժվար է այդ հարցին պատասխանելը, որովհետև ես չգիտեմ՝ երեք-չորս օրից ինչի սա կվերածվի։ Դա կախված է նաև նրանից, թե ինչ ուժեր են մեզ միանալու։ Բայց մոտակա օրերին կձևավորվեն սկզբունքներ, ինչի մասին կներկայացնենք հանրությանը»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
22:48 Հավերժ 19․ Ոսկե Գևն այսօր կդառնար 23 տարեկան
09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
18:50 Անգեղակոթում պայթյունից վիրավորված 14-ամյա տղայի վերջույթները վիրահատել են. մանրամասներ
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
16:00 Խանութ էր գնում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային վաղը կհուղարկավորեն
22:24 Վաղը Շիրակի մարզից պարեկային ծառայողների կտեղափոխեն Կիրանց
12:32 Անբարոյականի պես ստեր եք խոսում. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան
22:30 Հանցագործություն․ ոստիկանները Կիրանցում մարդկանց տեղաշարժն ապօրինաբար են սահմանափակել
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ