Արտաքին 4 տարի առաջ - 13:52 28-03-2022

Բայդենը հաստատել է, որ Ռուսաստանում իշխանափոխության կոչ չի արել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վարշավայում ելույթի ժամանակ պարզաբանել է, թե ինչ է նկատի ունեցել՝ ասելով, որ Վլադիմիր Պուտինը «չի կարող մնալ իշխանության ղեկին»։ Լրագրողի հարցին՝ ցանկանո՞ւմ է արդյոք նա ՌԴ նախագահի պաշտոնանկությունը, Բայդենը հակիրճ պատասխանել է «ոչ»։
Բայդենի խոսքերից հետո ամերիկացի պաշտոնյաները, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հայտարարել են, որ նախագահն իրականում նկատի չի ունեցել Պուտինին իշխանության ղեկից հեռացնելը, այլ այն, որ նրան չի կարելի թույլ տալ պատերազմել Ուկրաինայի դեմ:
Արևմտյան մի քանի երկրների ղեկավարներ ևս չեն աջակցում Բայդենի խոսքերին, որոնք ելույթի տեքստում չեն եղել և միանշանակ իմպրովիզացիա էին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը Պուտինի հետ կապ պահպանող սակավաթիվ օտարերկրյա քաղաքական գործիչներից է, կոչ է արել ձեռնպահ մնալ Ուկրաինա ներխուժման հետ կապված բառային պատերազմը սրելուց։

Ամենից շատ դիտված

18:00 Նախկին մարզպետի որդին հայհոյանքներ է տեղացել, խաթարել «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցների անդորրը
16:20 Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվել
16:36 Թանկ վճարում են ու դասերից ուշանում․ տրանսպորտային «կոլապսը»՝ ուսանողների աչքերով
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
21:25 Արայիկ Հարությունյանը ադրբեջանական բանտում՝ նոտարի ծառայությունից օգտվել է
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
22:16 Միլիոնների աստղին՝ ընդամենը 1 եվրո․ Քիմ Քարդաշյանի դատական գործի հանգուցալուծումը
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից