Միտք 4 տարի առաջ - 11:51 24-03-2022

Եթե օրենք չկա, ապա տականքին քարափից ցած կնետեն

Արդյոք կա՞ ողջամիտ բարացատրություն, թե ինչու ԱԺ-ն այսօր 30 կողմ, 63 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ չընդունեց ընդդիմության առաջարկած նախագիծը, որով առաջարկում էին քրեականացնել ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ՀՀ տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:


Կասկած չկա, որ նշվածներն, իրոք, հանցանքներ են։ Ընդդիմադիր ուժերի կարծիքով՝ այս խնդիրը հրատապ է դարձել 44-օրյա պատերազմից հետո։ Նրանք կասկածում են, որ իշխանությունները կարող են հրաժարվել ինքնիշխանությունից կամ տարածք զիջել։ Եվ իբր՝ առաջարկվող օրենքով հնարավոր կլինի կանխել կամ համարժեք պատժել նշված հանցանքները։ Իրականում՝ մեր հանրության մեջ կա՞ն մարդիկ-խմբեր, որոնք մտադիր են այսպիսի հանցանքներ գործել։ Եվ գործող օրենսգրքով նախատեսված հոդվածով քանի՞ մարդ է պատասխանատվության ենթարկվել։

Այս հարցերի պատասխանները հնարավոր էր ստանալ հարցումների և հետազոտությունների միջոցով։ Այսպես հնարավոր կլիներ հիմնավորել, թե հանրության որ հատվածն է նշված արարքները հանցանք համարում, և քանի մարդ է արդարացնում այդ հանցանքը։ Այդպիսով՝ կարելի էր հիմնավորել օրենքի անհրաժեշտությունը։

Իրականում՝ այդպիսի հանցանք շատ է կատարվել ՀՀ 30-ամյա պատմության մեջ։ Առաջինն Արծվաշենի հանձնումն է։ Տարիներ շարունակ ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը չէր գծվում ՀՀ քարտեզի վրա։ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի հետևողական պայքարի շնորհիվ իրավիճակը որոշակի փոխվեց։ Բայց այսօր դեռ կան պետական և ոչ պետական որոշ կազմակերպություններ, որոնք ՀՀ քարտեզում միտումնավոր չեն ներառում Արծվաշենը ու դրա համար չեն պատժվում։

Հաջորդ մեծ հանցանքն այն է եղել, որ կազմակերպվել է Ռուսաստան-Բելառուս միությանը միանալու ստորագրահավաք։ Կազմակերպիչների մի մասը Հայաստանի անկախությանը բացահայտ դեմ էին արտահայտվում, գովերգում խորհրդային բռնազավթման տարիները։ Հանրության մի մասի կարծիքով՝ ինքնիշխանությունից նահանջ է Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը, ՀՀ-ում գնտվող ռուսական ռամակայանին 99 տարով մի քանի հեկտար հողատարածք հանձնելը, «գույք պարտքի դիմաց» գործարքը, երկաթուղին ու գազատար խողովակները մեկ այլ երկրին հանձնելը և այլն։ Այս շարքում հանրային մեծ վրդովմունքն է առաջացրել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և դրան հաջորդած քայլերը։ Իսկ վերջինը համարվում է ռուսական նախաձեռնությամբ ձևավորվելիք քաղաքական նոր միությանը Հայաստանի ենթադրյալ միավորման վերաբերյալ հարցումները։

Այնպես որ, եթե ընդդիմության առաջարկած օրենսդրական այս փոփոխությունն ընդունվեր, ապա այդ հիմքով հետապնդվողներն ու դատվողները շատ-շատ կլինեին, նույնիսկ՝ հետմահու։ Սակայն հանուն արդարության հարկ է նշել, որ այս հանցանքներն այսօր չեն հետապնդվում ոչ թե օրենքի անկատարության, այլ քաղաքական պատճառով։ Քաղաքականությամբ զբաղվողներն ու Ազգային անվտանգության աշխատակիցները, հավանաբար, գիտեն, որ ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ արտահայտվողներն օտար-չբարեկամ երկրի շահերն են սպասարկում, պարզ ասած՝ գործակալներ են։ Եվ նրանց հետապնդելը կարող է առաջացնել օտար երկրի թշնամական արձագանքը, որը կարող է վերաճել պատերազմի, ինչպես եղել է 1920-ի մայիսի 1-ից հետո, երբ Հայաստանում հետապնդում, դատապարտում, իսկ Սյունիքի համար պատերազմի ժամանակ քարափից ցած էին նետում դավաճան բոլշևիկներին։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան