Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 00:18 24-03-2022

Ապրիլին օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից 1-2 աստիճանով բարձր կլինի․ Գագիկ Սուրենյան

Հայաստանի Հանրապետությունում ապրիլին օդի ջերմաստիճանը, նախնական տվյալներով, կանխատեսվում է, որ կլինի կլիմայական նորմայից 1-ից 2 աստիճանով բարձր, տեղումների քանակը կլինի նորմային մոտ և մի փոքր պակաս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Անդրադառնալով վերջին շաբաթում մեր հանրապետությունում դիտված եղանակակլիմայական պայմաններին՝ մասնագետը նշեց, որ չնայած դրանք կանխատեսված էին, բայց, այնուամենայնիվ, դրանք մասնագետներին անակնկալի են բերել: «Այն, ինչ մենք ունեցանք, աննախադեպ էր մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում: Տարվա այս ժամանակահատվածում՝ մարտի կեսերին, հանրապետության տարածքում և, հատկապես, Սյունիքի և Տավուշի հովտային գոտիներում, որոնք համարվում են մեր հանրապետության ամենատաք հատվածները, մենք երկու օրում ունեցանք բնակավայրեր, որտեղ ձյան ծածկը հասավ մինչև մեկ մետրի, իսկ հանրապետության լեռնային գոտիներում դիտված աննախադեպ բուքը առանձին հատվածներում առաջացրեց վեց մետրի հասնող ձյան կուտակումներ»,- նշեց Գագիկ Սուրենյանը:

Նա շեշտեց, որ մարտի երրորդ տասնօրյակում նման եղանակակլիմայական պայմանները աննախադեպ էին ողջ օդերևութաբանական պատմության մեջ: Եվ հավելեց, որ առատ ձյան առկայությունը դրական մեծ ազդեցություն կթողնի գյուղատնտեսության, ջրամբարների և գետերում կայուն հոսքի ձևավորման վրա: Մասնագետը մանրամասնեց, որ եղանակային նման իրավիճակը հիմնականում պայմանավորված էր Արևմտյան Սիբիրից եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների և, մյուս կողմից, Միջերկրական ծովից եկող արևադարձային խոնավ տաք օդային հոսանքների բախմամբ: Դրանք բախվել են հենց մեր հանրապետության տարածքում և առաջացրել հզոր մթնոլորտային ճակատ, ինչի հետևանքով դիտվեցին նման ինտենսիվության առատ ձյան տեղումներ:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները