Արտաքին 4 տարի առաջ - 23:59 21-03-2022

Ռուսաստանը դադարեցնում է խաղաղության պայմանագրի բանակցությունները Ճապոնիայի հետ՝ ի պատասխան պատժամիջոցների

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ սառեցնում է Ճապոնիայի հետ բանակցությունները խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ։ Ֆորմալ առումով երկու երկրները դեռ պատերազմի մեջ են։ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով խաղաղության պայմանագիր նրանց միջև չի ստորագրվել, Ճապոնիան հավակնում է նաև չորս հարավային Կուրիլյան կղզիներին:
Մոսկվան նաև դադարեցնում է առանց վիզայի ծրագիրը, որը թույլ է տալիս Ճապոնիայի նախկին բնակիչներին պարբերաբար այցելել Ռուսաստանի կողմից վերահսկվող կղզիներ։
ԱԳՆ-ն իր որոշումը բացատրել է «Ռուսաստանի դեմ Ճապոնիայի միակողմանի սահմանափակումների ակնհայտ անբարյացակամ բնույթով»։ Ի պատասխան Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի՝ Ճապոնիան պատժամիջոցների մի քանի փուլ է կիրառել Ռուսաստանի և Բելառուսի դեմ՝ նման արևմտյան այլ երկրների պատժամիջոցներին։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան