Ներքին 4 տարի առաջ - 15:17 18-03-2022

Հայաստանում ռուսներն ընդդեմ պատերազմի ակցիա են իրականացնում ՌԴ դեսպանատան առջև

Այսօր Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև բողոքի ակցիա էին իրականացնում Ռուսաստանի մի քանի քաղաքացիներ։ Նրանք դեսպանատուն էին եկել «Ուկրաինացիները զոհվում են հենց այս պահին, Ռուսաստա՛ն, դադարեցրու պատերազմը» «Русский военный корабль иди на х*й» գրառումներով։

Ռուսաստանցիներից մեկը, որը ներկայացավ որպես Քսենյա, Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ պահանջում են իրենց երկրի ղեկավարությունից դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը։ Հարցին, թե համաձայն չե՞ն Ռուսաստանի ղեկավարության այն դիրքորոշման հետ, որ իրենք Ուկրաինայում նացիզմի և ֆաշիզմի դեմ են պայքարում, Քսենյան պատասխանեց․ «Ոչ, ես դրա հետ համաձայն չեմ։ Ես չգիտեմ, թե ինչ է ուզում Վլադիմիր Պուտինը, բայց ես ուզում եմ, որ պատերազմը անհապաղ դադարի և բոլոր հարցերը լուծվեն դիվանագիտական ճանապարհով, որովհետև հենց այս պահին Ուկրաինայում մարդիկ են զոհվում»։ Հարցրինք նաև՝ Ուկրաինայի ղեկավարությանը հորդոր կամ ասելիք ունի՞, Քսենյան պատասխանեց․

«Այո, ես Ուկրաինայի ղեկավարությանն ուզում եմ ասել, որ մենք չգիտեինք, որ այս պատերազմը պլանավորվում էր, մենք դրան չենք աջակցում և անում ենք ամեն ինչ, ինչ մեր ուժերի սահմաններում է, որպեսզի այն դադարեցնենք»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում