Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:12 17-03-2022

Իրավապահ համակարգում շունը տիրոջը չի ճանաչում

Դատախազությունն ու ԲԴԽ-ն իրար չեն հասկանում։ Առավոտից իրար են հերքում ու վերահաստատում՝ իրար սխալ հանելով։

Այսօր առավոտյան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին, ապա մանրամասնում․ «Քանի որ դատական գործերի համակարգչային մակագրման համակարգի գործողությանը միջամտության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նկատմամբ լայն հանրության և մասնագիտական շրջանակների հետաքրքրությունը մեծ է, տեղեկացնում եմ հետևյալը.

Հաշվի առնելով դատական գործերի համակարգչային մակագրման համակարգի կարևոր նշանակությունը արդար դատաքննության ապահովման համար՝ ՀՀ դատախազությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քննությանն անհրաժեշտ տվյալները հնարավորինս սեղմ ժամկետում ստանալու և համակարգի գործարկման խոչընդոտները բացառելու ուղղությամբ։ Մասնավորապես, քրեական գործով նշանակված փորձաքննությունը կատարող փորձագետի կողմից արդեն իսկ ուսումնասիրվել են հետազոտման ենթակա օբյեկտները, և համակարգի վերագործարկումն ու շահագործումը չի կարող բացասաբար անդրադառնալ փորձաքննության օբյեկտիվության և լիարժեքության վրա։ Հետևաբար քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել»։

Սա ուրախալի լուր է անկախ դատակաան համակարգի ներկայացուցիչների համար, բայց, այնքան էլ ոգևորված չեն այս լուրով հարևան ԲԴԽ-ում, որի ղեկավարի ակտիվ ներգործությամբ էլ ԱԱԾ-ն այդ բանալիներն առգրավել էր, ու ամիսներ շարունակ դատավորների գործերը մակագրվում էին ձեռքով՝ առաջացնելով քաղաքական ճնշումների ու կոռուպցիոն բնույթի ակնհայտ ռիսկեր։ Հիմա հազիվ դատախազությունն ասում է, թե բանալիները վերադարձրել են, մեկ էլ տեսնում ենք՝ ԲԴԽ-ից, որը դրա ամենաակտիվ շահագրգռված մարմինը պետք է լիներ, հերքում են տեղեկությունը՝ նշելով, թե բանալիները չեն վերադարձվել։ «Այսօր՝ մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական՝ Գոռ Աբրահամյանը, ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տեղադրել է հետևյալը. որ «… քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել» մինչդեռ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտ չեն վերադարձվել»,- հայտարարել են ԲԴԽ-ից։

Սրանից շատ չանցած՝ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նոր՝ ԲԴԽ-ին հերքող գրառմամբ հանդես եկավ՝ տեղեկացնելով․ «Վերահաստատում եմ Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները Դատական դեպարտամենտին վերադարձնելու մասին առավոտյան հրապարակումը»։ Ու կցեց դատական դեպարտամենտին ուղարկված գրության փաստաթղթի՝ հրապարակման ենթակա հատվածները։

ԲԴԽ-ից դեռ չեն հերքել դատախազության հերքումը։ Այս ամենը ցույց է տալիս, որ իրավապահ համակարգում շունը տիրոջը չի ճանաչում։ Պետական գերատեսչություններն այն աստիճանի իրար հետ կապ չունեն, նրանց միջև այնքան է խորացել միջանձնային լարվածությունն ու հակակրանքը, որ մեկ օրվա մեջ երեք հաղորդագրություն են տարածում իրար դեմ՝ նույն թեմայի շուրջ իրար հերքելով։ Մինչդեռ կարող էին ընդամենը հեռախոսը վերցնել ու ճշտել՝ ստացե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո՝ ուրեմն հայտարարում ենք այդ մասին, եթե ոչ, ապա ինչո՞ւ չեք ստացել, փորձեին լուծել խնդիրն ու նոր հաղորդագրություն տարածեին։ Իսկ հիմա իրենց կաբինետներում նստած՝ մուկ ու կատու են խաղում, հանրությունն էլ փորձում է գուշակել, թե նրանցից ով է ճիշտ, կամ ով է ավելի քիչ ստում։

Ամենից շատ դիտված

17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
18:56 Ջորջ Քլունին նոր բիզնես է սկսում Ֆրանսիայում․ 65-ամյա դերասանը իտալական ռեստորան կբացի
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը