Երևան +12°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 19:38 16-03-2022

Ես չեմ կարծում, որ Ադրբեջանի քայլերի վեկտորը ուղղված է խաղաղ բանակցություններին․ Հովիկ Աղազարյան

Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, թե Արցախը Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը պետք է քննարկվի, ինչպես նաև հայտարարել էր, որ ՀՀ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ըստ էության, ճանաչել է դեռ 1991-ին` Ադրբեջանի հետ համատեղ ստորագրելով ԱՊՀ «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, որով կողմերը ամբողջությամբ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Լրագրողի դիտարկմանը, թե երբ ասում եք ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Արցա՞խը Ադրբեջանի կազմում նկատի ունեք, Աղաջանյանը պատասխանել է․ «Ուզում եմ հստակ տարանջատենք երկու բան։ Գոյություն ունի Ադրբեջանի Հանրապետություն՝ միջազգայնորեն ճանաչված իր տարածքով, որի ամբողջականությունը ՀՀ-ն ճանաչել է դեռ 1990-ականների սկզբին: Եվ գոյություն ունի ԼՂԻՄ-ի տարածք, որը դեռևս սովետական ժամանակներից ունեցել է որոշակի ինքնավարություն: Եվ այս տարածքում խնդիրն ի հայտ է եկել այս տարածքում բնակվող էթնիկ հայերի նկատմամբ, ազգային պատկանելությունից բխող կոնկրետ գործողությունների հետևանքով, որը վերաճել է լայնամասշտաբ պատերազմի, և որի հետևանքներն ապրում ենք այսօր»:

Oragir.news-ը զրուցել է Աժ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։ Նա նախ չցանկացավ մեկնաբանել Աղաջանյանի խոսքերը, ապա շտապեց, ձևավորված «ավանդույթի համաձայն», ամեն ինչ բարդել լրագրողների վրա․ «Ես, իհարկե, գիտեմ, որ գոյություն ունեն լրագրողական հնարքներ, որ այսպես կոչված իրենց պրոֆեսիոնալ նպատակներին հասնելու համար այդպիսի բաներ անում են, կոնտեքստից պոկում են մտքերը երբեմն-երբեմն, հետևաբար շատ հավանական է, և ավելի ճիշտ, ոչ թե հավանական, այլ էդպես է, թյուրըմբռնում է եղել»:

Մեր այն հարցին, թե ինչ կարծիք ունի Ադրբեջանի` Հայաստանին ներկայացրած 5 սկզբունքների մասին, Աղազարյանը պատասխանեց. «Ես ինքս ունեմ իմ գնահատականները դրանց մասին, ես կարծում եմ, որ այդ ներկայացրած կետերը կամ դրանցից մի քիչ էս կողմ-էն կողմ կետերի շուրջ պետք է լինի նաև պայմանավորվածությունների ընդհանուր դաշտը, որը պետք է նպաստի խաղաղության օրակարգի դարաշրջանի ձևավորմանը: ԱԳՆ-ն այդ թեմայով խոսել է, և մեկ անգամ ևս վերահաստատվել է այն դիրքորոշումը, որ Մինսկի խմբի շրրջանակներում պետք է քննարկումներ լինեն»:

Դիտարկմանը, որ Մինսկի խումբը ունի մանդատ միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, այլ ոչ թե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Աղազարյանը պատասխանեց. «Իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի սկզբունքով առաջնորդող պայքար է, և այսպես թե այնպես իրար հետ կապվում են և հետևաբար, ուզենք թե չուզենք, քննարկումների ընթացքում պետք է նաև անդրադառնանք այդ հարցերին, Մինսկի խումբը թող այնքանով որքանով որ ինքը գտնում է, որ իր մանդատի շրջանակներում կարող է շոշափել հարցը և թե գտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացումը կբերի նաև Արցախի հիմնախնդրի լուծմանը, ապա նաև դա պետք է հաշվի առնել»,- ասաց Աղազարյանը:

Աղազարյանի կարծիքով` պետք է փոքր-փոքր, բայց հաստատուն քայլերով գնանք հայ-ադրբեջանական հրաբերությունների կարգավորման, որպեսզի կարողանանք լուծել նաև այն խնդիրները, որոնք այս պահին առկա են երկու երկրների միջև, մասնավորապես` սահմաանային խնդիրները : «Երբ որ մենք պատրաստակամություն ենք հայտնում այդ ճանապարհով գնալու, ապա ադրբեջանական իշխանություններն էլ պետք է պատրաստակամություն հայտնեն, որովհետև այդ ճանապարհը մենք մենակ չենք կարող գնալ»:

Հարցին, թե Ադրբեջանը պատրաստակա՞մ է գնալ խաղաղ բանակցությունների ճանապարհով, Աղազարյանը պատասխանեց. «Պատրաստակամություն հայտնելը մի բան է, իրական քայլ անելը այլ բան է, այո՛, պատրաստակամություն հայտնում է, բայց դեռևս, ցավոք սրտի, ես չեմ կարծում, որ քայլերի վեկտորը ուղղված է դրան»:

Անահիտ Սվարյան

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից
09:52 ՊՆ-ից վստահեցնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ