Սպորտ 4 տարի առաջ - 10:33 15-03-2022

«Ռոմա»-ն կարող է նոր պայմանագիր առաջարկել Մխիթարյանին

Իտալական «Ռոմա»-ն հնարավոր է նոր պայմանագիր առաջարկի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի արդեն նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված է 2 տարվա համար, սակայն հայ ֆուտբոլիստը պետք է համաձայնի աշխատավարձի նվազման: Պարբերականները պնդում են, որ Մխիթարյանը տարեկան ստանում էր 4 միլիոն եվրո աշխատավարձ, բայց նոր պայմանագրով պետք է ստանա տարեկան 2 միլիոն եվրո:

Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 26 խաղի, դարձել 3 գոլի հեղինակ և կատարել 5 արդյունավետ փոխանցում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ