Արտաքին 4 տարի առաջ - 17:25 13-03-2022

Իրանը դադարեցնում է բանակցությունները Սաուդյան Արաբիայի հետ. լրատվամիջոցներ

Թեհրանը որոշել է միակողմանիորեն դադարեցնել Էր Ռիադի հետ հարաբերությունների կարգավորման հարցով բանակցային գործընթացը, հաղորդում է Nurnews լրատվական գործակալությունը՝ աղբյուրին հղումով։ Միևնույն ժամանակ, որոշման պատճառները չեն նշվում։

Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը Թուրքիայում, Անատոլիական ֆորումի շրջանակում, հայտարարել էր, որ Իրանը և Սաուդյան Արաբիան բանակցությունների հինգերորդ փուլը կանցկացնեն Իրաքում, մարտի 16-ին։

2021թ․-ի ընթացքում Թեհրանն ու Էր-Ռիադը բանակցություններ էին վարում հարաբերությունների կարգավորման հնարավորության շուրջ, Բաղդադում չորս հանդիպում կայացավ։ Հունվարի 17-ին իրանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ իրանցի երեք դիվանագետներ աշխատանքներ են տանում Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունում երկրի ներկայացուցչությունը բացելու համար, որը չէր աշխատում վեց տարի:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ