copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:42 12-03-2022

Ազատամարտիկի դստերը մեղադրանք՝ իշխանական պատգամավորին հայհոյելու համար. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանրությանը տեղեկացնում է «ծանր վիրավորանքի» հոդվածով հերթական քրեական գործի մասին։

Oragir.news-ը կապ հաստատեց Ռուբեն Մելիքյանի հետ՝ հարցնելով, թե ո՞րն է քրեական գործ հարուցելու պատճառը՝ պատասխանեց, որ իր վստահորդի նկատմաբ փաստացի քրեական հետապնդում է իրականացվում ֆեյսբուքյան էջում իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ Եռաբլուր այցի ժամանակ հանրության առջև ծիծաղելու և ի լուր աշխարհի թուրքի նկատմամբ իր հիացմունքը հայտնելու համար։

Հարցին, թե նույն մեղադրանքը կառաջադրվե՞ր, եթե վստահորդը հայհոյեր ընդդիմադիր հայացքներ ունեցող անձի, պատասխանեց, որ այս պահի դրությամբ բավական երկար ժամանակ է՝ հետևում է ձևավորվող պրակտիկային Ոստիկանությունում, քննչական մարմիններում, և կարող է ասել հետևյալը, որ սկզբնական փուլում միայն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ենթադրյալ ծանր վիրավորանք հասցնելու համար էր քրեական գործ հարուցվում։

«Ոստիկանության ինչ-որ մի ստորաբաժանում ուղարկում էր այդ գրառումը, որի հիման վրա լինում էր վարույթը, և այդպես էլ չէինք հասկանում՝ ինչպես էր հարկատուների հաշվին նոր ստորաբաժանում ձևավորվել՝ ֆեյսբուքյան վերահսկողություն իրականացնելու համար։ Ինչ-որ մտացածին, էլեկտրոնային հասցեից եկել է նամակ, որի հիման վրա սկսվել է վարույթ։ Սա արդեն գործում է բոլոր ՔՊ-ականների մասով, այդ մարդկանց դուրս են թողնում վարույթից և որպես տուժող չեն ճանաչում՝ իրականացնելով վարույթ։ Ինձ հայտնի չէ դեպք, որ այս ամենն իրականացվի ընդդիմադիրներին հայհոյելու նկատմամբ, իսկ մեր պետական ապարատը փաստացի այսօր զբաղվում է բացառապես ՔՊ-ականներին պաշտպանելով»։

Իրավապաշտպանը, անդրադառնալով այս գործին, ասաց, որ իրեն ծանոթ երկրորդ քրեական գործն է նույն թեմայով, Վազգեն Սաղաթելյանի դեպքից հետո՝ ճիշտ նույն գրառման համար, որը քննադատել էր ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանի վարքագիծը Եռաբլուրում։ Երևույթը, քաղաքացիների գնահատմամբ, առնվազն սրբապղծություն է։

Իրավապաշտպանն ասաց, որ սա նաև իրավական հարց է, թե արդյո՞ք քաղաքացիները նման դեպքերում ունեն ազատտություն՝ ընդհուպ մինչև իրենց քննադատությունն ասելու իրավունք. «Կյանքի իրավունքն ամենամեծ արժեքն է, բայց եթե ինչ-որ մեկը դանակով հարձակվել է մարդու վրա, նա իրավունք ունի ընդհուպ մինչև իր վրա հարձակվողին կյանքից զրկելով՝ պաշտպանի իր կյանքը։ Եթե մենք խոսում ենք ազգային ինքնության, արժանապատվության նման ծայրահեղ ձևի արտահայտման մասին, մի՞թե նույն սկզբունքը չի աշխատում, ու նույնքան կտրուկ միջոցներով ամենածայրահեղ, խորքային միջոցներով իրավունք չունի պաշտպանել իր ազգային արժանապատվությունը։ Կոնկրետ այս դեպքում գործ ունենք ազատամարտիկի դստեր հետ, ինչն ավելի է ընդգծում իրավիճակի լրջությունը։ Իհարկե, ճիշտ չեմ համարում հանրայնացնել նրա անձը։ Քաղաքացինեը նույնպես շատ հաճախ իրենց կարծիքն են հայտնում, որը կրում է կոշտ բնույթ, բայց այս դեպքում մենք գործ ունենք երկու առանձնահատուկ հանգամանքների հետ»։


Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան