Մամուլ 4 տարի առաջ - 08:48 12-03-2022

Մանդատներից հրաժարվելն ամենադյուրին գործընթացը կլիներ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում արած ոչ կոռեկտ արտահայտությունից հետո հասարակությունը ընդդիմադիրների, այսպես ասած, համարժեք արձագանքին է սպասում: Մարդկանց մի ստվար զանգված պնդում է, թե նման բառապաշարից հետո ընդդիմադիր պատգամավորները բողոքի ակցիաներ պետք է անեին՝ Փաշինյանից պահանջելով ներողություն խնդրել: Եվ չնայա օրինակ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նման պահանջով հանդես եկել է, շատերը սակայն ընդդիմադիրների կողմից ավելի կտրուկ գործընթացների՝ մանդատները վայր դնելուն էին սպասում:

«Մանդատներից հրաժարվելն ամենադյուրին գործընթացը կլիներ,- ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։- Բայց մանդատը պետությանը ծառայեցնելու տրամաբանության մեջ պետք է դիտարկել: Չեմ բացառում, որ եթե քաղաքական իրավիճակը նման գործընթաց թելադրի, ապա այդ տարբերակը նույնպես կքննարկենք»:
Դիտարկմանը, թե ընդդիմությունը մանդատները վայր չի դնի այն պատճառով, քանի որ վստահ չէ, որ համամասնական ցուցակում ներառված բոլոր անձինք կհրաժարվեն դրանից, պատգամավորն արձագանքում է. «Չեմ կարծում, որ նման խնդիր կա: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ինքս հետագայում ինչ պաշտոնի էլ լինեմ, ԱԺ ամբիոնից երբեք նման բառապաշարով չեմ խոսի»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ

Ձեզ գուցե հետաքրքրի