Ներքին 4 տարի առաջ - 19:47 23-10-2021

Իշխանությունները պետք է գիտակցեն, որ Սահմանադրությունը գերակայում է ցանկացած, ըստ իրենց ընկալման, «մանդատներից»․ Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է.

«Սահմանադրությամբ ամրագրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Երեք տարի այս իշխանությունները նույնիսկ ամենահասարակ հարցերում հղում են տալիս այդ դրույթին, առանց ընկալելու դրա իմաստը։ Միաժամանակ պետական և ազգային կենսական հարցեր լուծելիս մոռանում են այդ դրույթն՝ առհասարակ։ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին մոռացել էին այդ դրույթը, 2020 թվականի նոյեմբերի 9-ին ավելի հստակ մոռացել էին այդ դրույթը։

Այս պահին ԱԳՆ-ն հաստատում է, որ «կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են» ու այդ ամենն արվում է մոռանալով հիշատակված դրույթը, ու կրկին ժողովրդից թաքուն։

Իշխանությունները ցանկանան թե ոչ, պետք է գիտակցեն, որ Սահմանադրությունը գերակայում է ցանկացած, ըստ իրենց ընկալման, «մանդատներից»․․․»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ